Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կենտրոնական Բանկ․ Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը և արձանագրել աճի ցուցանիշներ
11/06/2019 13:14
Կիսվել

Կենտրոնական Բանկ․ Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը և արձանագրել աճի ցուցանիշներ

Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018 թ.» տարեկան պարբերականը:

Ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները 2018 թ. ընթացքում պահպանվել են: Ֆինանսական համակարգն արձանագրել է գործունեության ծավալային աճ: Տարվա ընթացքում համակարգն ապահովել է շահույթ: Ֆինանսական միջնորդությունը խորացել է՝ հիմնականում առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ:

  • ՀՀ տնտեսական աճի պայմաններում բանկերը շարունակել են ցուցաբերել վարկային և ներդրումային ակտիվություն՝ զուգահեռ թուլացնելով վարկավորման պայմանները: Վարկավորման աճին նպաստել է նաև տարվա ընթացքում մեղմ դրամավարկային պայմանների պահպանումը:

  • ՀՀ գործընկեր երկրներում մակրոտնտեսական զարգացումները և աճող անորոշությունները դեռևս անբարենպաստ են ՀՀ արտահանման ու գործոնային եկամուտների միտումների համար։

  • ՀՀ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքների համաձայն՝ ՀՀ բանկային համակարգը բավարար իրացվելի և կապիտալացված է, ունակ կլանելու ռիսկերից բխող հավանական կորուստները և ապահովելու բանկային գործունեության անընդհատությունը:

  • Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից մշակված Բազել 3-ի պահանջների ներդրման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը մշակել և ընդունել է «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգը, որը ուժի մեջ է մտել 2019 թ. ապրիլից:

  • Կարգի ընդունումը նպատակաուղղված է իրականացվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքակազմի ձևավորմանը և քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

  • 2018 թ-ին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվել է Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP)։ Ծրագրի արդյունքներով՝ ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97% (2012 թ.՝ 93%, իսկ 2005 թ.՝ 67%): Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունը՝ աճել, ինչը ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման երաշխիք է։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52