![Արմեն Սարգսյանը հանդիպել է «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ](https://b24.am/pub/uploads/2019/06/978023_686007380.jpg)
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:
Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու սննդի անվտանգության թեմաներից: