Ֆինանսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 74.96-0.28 WTI - 71.03-0.21
COMEX:  GOLD - 2688.80-1.08 SILVER - 30.88-1.69
COMEX:  PLATINUM - 960.60-1.07
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.09-0.42 EUR/GBP - 1.0476+0.57
FOREX:  EUR/USD - 1.0476+0.57 GBP/USD - 1.259+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
Պատգամավորն առաջարկում է հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը
14/06/2019 16:49
Կիսվել

Պատգամավորն առաջարկում է հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկության շրջանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուկյանը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Օրենսգրքում փոփոխություններն ըստ էության առաջարկվում են երեք մասով: Առաջին փոփոխությունը վերաբերում է «հարկային գաղտնիք» եզրույթին: Եթե խոսում ենք հաշվետվողականության, թափանցիկության ստանդարտներից, պետք է հարկային գաղտնիք լինի ինչ-որ տիրույթի սահմանափակ բան: Օրենքով սահմանվում է երեք բան ու դրանցից բացի մնացածը հարկային գաղտնիք են»,-ասաց Մանուկյանը:

Նա առաջարկում է հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը ընդլայնել հինգ ուղղություններով` հարկ վճարողի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, վճարած հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն և ակտիվներ, հայտարարագրված աշխատողների թվաքանակ, ընկերության հարկային ռեժիմ և միջազգային պայմանագրերի հիման վրա այլ պետությունների հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններ:

Երբ պատգամավորը ցանկացել է ԱԳԼՃԿ-ների վերաբերյալ ստանալ գրանցված աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն, պատասխան է եկել, որ դա հարկային գաղտնիք է, և չի կարող տրամադրվել: Նա նկատեց, որ լրագրողների համար ևս կարևոր է իմանալ, թե օրինակ ինչ-որ գործատու քանի աշխատող է հայտարարագրում, պետական գնումներում ինչ մասնակցություն է ունենում: «Ընկերություններ կան, որ երեք աշխատող են հայտարարագրում, սակայն ենթադրենք 500 մլն դրամի շինարարություն են անում: Հիմա հավելյալ տեղեկատվություն ստանալու, ներդաշնակեցնելու համար, չափազանց կարևոր է, որ այս մասով տեղեկատվությունը չդիտարկենք հարկային գաղտնիք»,-ասաց Մանուկյանն ու հավելեց` դա է եղել տրամաբանությունը, որ դրել է նախագծի հիմքում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը շատ կարևոր համարեց հարկ վճարողների թափանցիկ, հաշվետվողական գործելաոճը և դրան հասնելու համար բոլոր հնարավոր խնդիրների լուծումը: Սակայն երկու կարևոր նկատառում արեց: «Սովորական օգտագործողի համար հարկային հաշվառման արդյունքները որպես տեղեկություններ կիսատ տեղեկություններ են: Հարկային հաշվարկներում ամբողջ տեղեկությունը չէ, որ արտացոլվում է՝ ի տարբերություն ֆինանսական հաշվետվությունների, որովհետև որոշ եկամուտներ ֆինանսական հաշվառման առումով եկամուտ են, իսկ հարկային հաշվառման առումով` ոչ, կամ հակառակը»,-նշեց նա:

Արդյունքում Պողոսյանն առաջարկեց հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն հորդորեց, որ այն ուժի մեջ մտնի 2020 թվականից, որ հարկային մարմինը նախապատրաստական աշխատանք կատարի:  Սակայն Պողոսյանը շեշտեց, որ աշխատողների թվաքանակի առաջարկի վերաբերյալ առարկություն չունեն` պայմանով, որ հրապարակվող տեղեկատվությունը չի հակադրվի Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, այսինքն՝ չուզեն անուն-ազգանուն, անձնական տվյալներ:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76