Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին կոչ է անում զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց
24/06/2019 18:02
Կիսվել

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին կոչ է անում զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ, տարբեր տեսակի սննդամթերք և խնամքի միջոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմվել են 16 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի համար նախատեսվում է հարյուրից մինչև երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ:

Մասնավորապես` Մովսես Խորենացու փողոցի թիվ 6 հասցեում գործող «Վաս» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով սառը թեյ, առանց պիտանիության ժամկետի մակնշման հում ապխտած երշիկ, իսկ Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս:

Վերը նշված խանութների տնօրինությունը, խախտելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի պահանջները, փորձել է խոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին, չեն կատարել տեսուչների օրինական պահանջները և ցուցումները, իսկ «Էվրիկա-95» խանութում նույնիսկ փորձել են հսկողությունից թաքցնել պիտանիության ժամկետն անցած ապրանքները, սակայն այնուամենայնիվ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելուց, իսկ քաղաքացիներին` Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտներում նման ապրանքներ հանդիպելիս ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-05 թեժ-գծի հեռախոսահամարով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75