
Կարեն Ճշմարիտյան. պետք է ուժեղացնել ՀՀ գործող առևտրական ներկայացուցչությունները
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության վերաբերող գրառում է կատարել։
«G20 անդամ երկրները միաձայն համաձայնվեցին բարեփոխել Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը: Պետք է շատ ուշադիր և ակտիվ լինել` և ԱՀԿ-ում, և ԵՄ-ում, և ԵԱՏՄ-ում, և ԱՄՆ-ում, և` Չինաստանում:
Անհապաղ պետք է ուժեղացնել ՀՀ գործող առևտրական ներկայացուցչություններն ու ընդլայնել դրանց աշխարհագրությունը` ստեղծելով նորերը», – գրել է Ճշմարիտյանը: