Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Էրիկ Գրիգորյանը՝ Սևանա լճում ստեղծված իրավիճակի մասին
09/07/2019 11:48
Կիսվել

Էրիկ Գրիգորյանը՝ Սևանա լճում ստեղծված իրավիճակի մասին

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով  կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների վերաբերյալ օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծն այսօր քննարկվեց խորհրդարանում։ Հիմնական զեկուցողը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էր։ Քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ խստացվել են ապօրինի անտառահատումների հետ կապված պատժաչափերն, ինչպես նաև ներմուսվել են նորերը։ Այսուհետ ծառերն ու թփերը առանց թույլտվության տեղափոխելն այլևս քրեական պատասխանատվություն է ենթադրում, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող անտառներում ծառահատումներ, թփերի ու ծառերի տեղափոխում և այսօրինակ այլ գործողություններ կատարողները մեկ տարվա ընթացքում երկու անգամ կատարելու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի։ Հատուկ նշում կա՝ գործողության ծանրացուցիչ հանգամանքները, որոնք, ըստ նախարարի, նպատակ ունեն օրենսդրական սողանքները փակել։ Բնապահպանական իրավախախտտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին հատուցված վնասի սակագները ևս փոխվել են։ Օրինակ՝ կովկասյան ընձառյուծի որսն այսուհետ ՛՛կարժենա՛՛ ոչ թե երեք միլիոն, այլ հարյուր միլիոն դրամ։

Պատգամավորների համար, սակայն, առաջնահերթությունը կապուտաչյա գեղեցկուհու՝ այլևս կանաչած Սևանի հարցն է։

«Կապտականաչ ջրիմուռները տեսանելի են, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս՝ Գեղարքունիքում ձևավորվող կոյուղաջրերի և կեղտաջրերի  ամբողջ ծավալը լցվում է Սևանա լիճ, ափամերձ ռեստորանների, հյուրանոցների աղտոտող նյութերը ևս։ Մյուս պատճառը ջրածածկ եղած տարածքներն են, որոնք ևս զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում։ Հիմնական պատճառը Սևանում առկա սառը շերտն է, որը ջրի մակարդակի իջեցման արդյունքում հանգեցրել է սրան։ Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա օրգանական նյութերի աճը պակասի, ջրի որակը բարձր մակարդակի մնա», – պարզաբանում է նախարարը։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34