ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՃ 11/06/2009
Երեկ` հունիսի 10-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսները գրանցել են աճ: RTSI (РТС) ինդեքսն աճել է 1.49%-ով և կազմել 1121.29 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 1.78%-ով և սահմանվել 1133.69 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով RTSI ֆոնդային բորսայում ռուսական Խնայբանկի (Сбербанк) արժեթղթերի գներն աճել են 0.32%-ով, իսկ «Լուկօյլ» ( ЛУКОЙЛ) և «Նորնիկել» («Норникель») ընկերությունների արժեթղթերի գներն աճել են համապատասխանաբար 0.75%-ով և 6.47%-ով: MICEX ֆոնդային բորսայում կայացած առևտրային շրջանների արդյունքում «Գազպրոմ» («Газпром») ընկերության արժեթղթերի գները գրանցել են 2.20% աճ, իսկ ВТБ բանկի արժեթղթերի գները կրճատվել են 0.47%-ով: