Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մարտունու անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն եւ անհրաժեշտ վերահսկողություն
06/08/2019 16:38
Կիսվել

Մարտունու անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն եւ անհրաժեշտ վերահսկողություն

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ ընտանի կենդանիներ են բերվում եւ վաճառվում Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման բացակայության պատճառով ընտանի կենդանիների առուվաճառքի գործընթացն այժմ գրեթե անվերահսկելի է, ինչը կարգավորելու համար անհրաժեշտություն է առաջացել՝Մարտունու անասնաշուկայում տեղական ինքնակառավարման մարմինների եւ իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ համալիր ուսումնասիրություններ կատարելու եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

«Ըստ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների եւ տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման եւ բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար եւ ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաեւ տարբեր տեսակի եւ սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով եւ ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, գույնը եւ գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող եւ ախտահանող սարքերով, կերերի եւ ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով եւ գոմաղբապահեստարաններով:

Կենդանիների շուկաները պետք է ունենան անասնաբուժական կետ: Մինչդեռ Մարտունու գործող կիրակնօրյա անասնաշուկայում չկա օրենքով նախանշված գրեթե ոչ մի բավարար պայման»,- նշեց Անուշ Հարությունյանը եւ հավելեց, որ իրավիճակին ծանոթանալու եւ խնդրի լուծմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզից ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը այցելել են անասնաշուկա:

Տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշակի քայլեր այս պահին էլ կարելի է ձեռնարկել՝ ուղեկցող փաստաթղթերը ստուգումը հեշտացնելու, կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ կուտակված խնդիրներին պետք է փուլային լուծում տալ:

«Նախ կփորձենք անասնաշուկայի տարածքը ցանկապատել, ապահովել շուկային վայել պայմաններ: Դա նաեւ հնարավորություն կտա՝ ավելի համակարգված ստուգել կենդանուն ուղեկցող փաստաթղթերը: Հաջորդ քայլով, կարծում եմ, տեղում կունենանք շարժական լաբորատորիա, որը թույլ կտա գնորդներին անցկացնել գնվող անասունի լաբորատոր հետազոտություն եւ համոզվել, որ կենդանին առողջ է»,- ասել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը:

Իրավիճակի կարգավորման շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Անասնաշուկայում առկա խնդիրների լուծումը համարում եմ պատվի հարց: Որոշակի քայլերի շուրջ պայմանավորվեցինք եւ մեր ջանքերը պետք է միավորենք, որպեսզի կուտակված խնդիրներին լուծում տանք, որպեսզի այս շուկայում միայն առողջ կենդանիներ վաճառվեն»,- ասել է Գնել Սանոսյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը խոսել է իրավական առումով անհրաժեշտ կարգավորումների եւ այդ խնդրում իր լիակատար աջակցության մասին: «Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ես այստեղ եմ, որպեսզի հասկանամ, թե օրենսդրական ի՞նչ բացեր կան, որոնք կարող են խոչընդոտել անասնաշուկայի խնդիրների կարգավորմանը, պատկերացնեմ, թե ի՞նչն է խանգարում իրավական նորմերի գործնականում կատարմանը եւ հնարավորինս նպաստեմ օրենքի դաշտում դրանք լուծելուն»,- ասել է պատգամավորը:

«Անասնաշուկային կից գործում է նաեւ թարմ մսի վաճառքի կետ, որտեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Տրվել են հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Որպես գործնական առաջին քայլ՝ մարզպետարանի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կկատարվի անասնաշուկայի ցանկապատման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվարկ, որի հիման վրա կսկսվեն աշխատանքները»,- նշեց Անուշ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75