Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Առավոտ. 2050թ. Փաշինյանին հնարավոր չի լինի հաշիվ ներկայացնել՝ ինչու նրա ասածը չիրագործվեց
07/08/2019 10:01
Կիսվել

Առավոտ. 2050թ. Փաշինյանին հնարավոր չի լինի հաշիվ ներկայացնել՝ ինչու նրա ասածը չիրագործվեց

«Ինչպես և վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն« վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք: 1/ Հիացական-հրճվալից-փառաբանական« մոտավորապես «առաջնորդի և ժողովրդի կատարյալ ներդաշնակության ևս մի ապացույց» կամ «ևս մի հուժկու հակահարված մութ ուժերին»: 2/ Հեգնական-չարախոսական «Նյու-Վասյուկի» «դատարկախոսություն» և այլն: Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել « որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում  գոյություն ունի միայն տոտալիտար երկրներում» և նույն ամբողջատիրական մտածելակերպին է հատուկ ամենուր «մութ ուժերի» փնտրտուքը: Իսկ ծաղրական ոճով քննադատողներին ասեմ, որ երկարաժամկետ,  տասնամյակների կտրվածքով պլանավորումը միանգամայն նորմալ երևույթ է բազմաթիվ երկրների համար» դա, բացի ամեն ինչից  հայտ է, որով պետությունն ուղենշում է իր հավակնությունների մակարդակը:

Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը վարչապետ չի լինելու, և,  բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին, հնարավոր է,  որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպես անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ, պետք է մշակել և սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում, այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի, այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել, հարստացնելով այն այսինչ և այնինչ տարրերով: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի  բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր:

Ի տարբերություն հոռետեսների, ես չեմ կարծում, որ այդ նպատակներն անիրագործելի են: Պարզապես դրանց իրագործման մեջ պետք է շահագրգռություն ունենա հայաստանյան ողջ հասարակությունը, մեր ողջ ազգը: Իսկ դրա համար դրանք պետք է լինեն պարզ,  հասկանալի, ընդունելի:  «Ղարաբաղը մերն է»  բոլորը համաձայն են և պատրաստ են դրա համար պայքարել: «Մերժենք Սերժին»  մարդիկ վստահ էին, որ դա կլուծի իրենց խնդիրները: Իսկ հիմա համեմատեք, «կառուցենք իրավական պետություն»` « Աստված գիտի»,  թե ինչ է դա նշանակում:

Որպեսզի 2050 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, ողջ ազգը պետք է շնչի ֆուտբոլով: Հենց ֆուտբոլով, ոչ թե բուքմեյքերական գրասենյակներով», – գրում է Առավոտ օրաթերթը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02