Կյանք, թե մահ․ բնապահպանները հանրահավաք են արել Կառավարության շենքի մոտ
Կառավարության հերթական նիստը սկսվեց Ամուլսարի համալիր փորձաքննության եզրակացության համառոտ ներկայացմամբ։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը եզրակացությունից երեք կարևոր եզրակացություն էր արել, որոնք էլ ներկայացրեց գործադիրին։
Վարչապետն առաջարկեց թեման հետո քննարկել, երբ կառավարության անդամներն ամբողջությամբ ծանոթանան եզրակացությանը։
Թեև Ամուլսարի հարցի քննարկումը հետաձգվեց, այնուամենայնիվ, նիստն ուղեկցվեց բնապահպանների հանրահավաքով։ Վերջիններս պահանջում էին հանդիպում վարչապետի հետ՝ ներկայացնելու իրենց դիտարկումներն ու բնապահպանական խնդիրները։ Կառավարությունից հայտնեցին՝ վարչապետը զբաղված է, հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։