Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը
15/10/2019 16:53
Կիսվել

Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը

Մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի  նոր համագործակցությունը: Հիմնադրամը  գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի էլեկտրոնային POS-երի միջոցով:

«Մենք շատ ուրախ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախաձեռնության՝ առցանց տիրույթ տեղափոխվելու համար: Դա մեր քաղաքականությանը համահունչ է և ավելի արդյունավետ է դարձնում մեր գործընկերությունը: Մասնավորապես, բոլոր վճարումները հիմնականում կկատարվեն մեր էլեկտրոնային POS-երի միջոցով: Պետք է նշեմ, որ մենք այսօր Հայաստանում ամենամեծ թվով POS-երն ենք սպասարկում և ուրախ ենք առցանց տիրույթում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության համար: Հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը, մենք մեր ստացած բոլոր միջնորդավճարները փոխանցելու ենք համահայկական հիմնադրամի համատեղ հաշվին, որտեղ ձևավորված միջոցների տնօրինումը իրականացվում է համատեղ համաձայնությամբ: Ուրախալի է նաև, որ իրականացվելիք ծրագրերը նոր կայքի միջոցով կլինեն ավելի թափանցիկ, ավելի կառավարելի: Նաև մեր հաճախորդները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ բարեգործություն են անում, իսկ մեր «Visa Բարերար» քարտերով ցանկացած վճարում կատարելու դեպքում հաճախորդը ավտոմատ դառնում է բարերար: Հաճախորդը որևէ լրացուցիչ գումար չի վճարում, այլ՝ գործարքի համար վճարում է այնքան, որքան պետք է վճարվի տվյալ ապրանքի կամ ծառայության դիմաց, իսկ մենք արդեն մեր եկամուտներից որոշակի մաս փոխանցում ենք համահայկական հիմնադրամի մեր համատեղ հաշվին, որի միջոցով հետագայում իրականացվում են ծրագրեր: Սա մի նախաձեռնություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարեգործ դառնալ»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի բիզնես գործառույթների համակարգման գծով տեղակալ Արսեն Մելքոնյանը: 

«Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին: Համատեղ համագործակցության արդյունքում մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական «Visa Բարերար» քարտը, որի շնորհիվ ձևավորված միջոցներով իրականացրել ենք բարեգործական մի շարք ծրագրեր: Այժմ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Visa, Mastercard, American Express և ARCA քարտերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում ցանկացած նվիրատվություն կատարելու դեպքում Բանկը իր ստացած եկամուտներից գումար կփոխանցի «Visa Բարերար»-ի հատուկ հաշվեհամարին: Հույս ունեմ, որ այս ձևաչափով ևս մենք կկարողանանք բավականաչափ միջոցներ կուտակել և իրականացնել բարեգործական մի շարք ծրագրեր»,- իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել 2012 թվականին՝ համատեղ թողարկելով Հայաստանում առաջին բարեգործական՝ «Visa Բարերար» քարտը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52