Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
ՀՀ օրաթերթ. Նպատակահարմար են համարում թոշակները տրամադրել անկանխիկ՝ որոշ բացառություններով
16/10/2019 10:24
Կիսվել

ՀՀ օրաթերթ. Նպատակահարմար են համարում թոշակները տրամադրել անկանխիկ՝ որոշ բացառություններով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում (մինչեւ հոկտեմբերի 23-ը քննարկման է դրված: Դրանք կընդունվեն իհարկե միայն կառավարության հավանությանն արժանանալու եւ ԱԺ-ի հաստատելուց հետո): Նախարարությունը կարծում է, որ նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգեւավճարների, պատվովճարների եւ այլ ծրագրերի վճարումները՝ անկանխիկ եղանակով կատարելը:

Այլ կերպ՝ կենսաթոշակները անկանխիկ կտրվեն, բայց որոշ բացառություներ կլինեն: Օրինակ, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, եթե լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կամ՝ եթե կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:

Ի դեպ, մենք առիթով, երբ խոսել էինք բնակչությանը առաջնային ծառայություն մատուցող կազմակերպությունների գործունեությունից, ասել էինք, որ թվայնացված դարում չթվայնացված մարդկանց անտեսել պետք չէ: Խոսքը այն հատվածի մասին է, որ խոցելի է բավականին: Կարիք կա՞ արդյոք թոշակ ստանալը միայն անկանխիկ եղանակով «մատուցել»: Այո, բացառություններ նշվում են, բայց չէ՞ որ մեդալի մյուս կողմն էլ կա. ասենք թոշակառուն բացառության շարքում չէ՝ հաշմանդամ չէ, 75-ը չի բոլորել, 70 է, բանկոմատներից ու բանկերից հեռու, միայնակ է, հարազատներ չունի, նոր ոչ մի բան էլ սովորել չի կարողանում, ինչպես է կենսաթոշակը ստանալու: Այո, կա հիմնավորում. բյուջեն գումար է խնայում անկանխիկ եղանակի անցնելիս, բայց չէ՞ որ օրենք գրելիս կամ փոփոխություն առաջարկելիս պետք է մտածենք նաեւ այս խմբի մասին: Այնպես չլինի, որ կենսաթոշակ տալիս քայքայված նյարդերի մի խումբ էլ հետը տանք…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86