Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Էրեբունի 50 տարեկան՝ ARARAT շարքի նոր ուլտրապրեմիալ կոնյակ
07/11/2019 14:54
Կիսվել

Էրեբունի 50 տարեկան՝ ARARAT շարքի նոր ուլտրապրեմիալ կոնյակ

Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է վարպետության նոր բարձունք

Երևանի կոնյակի գործարանի նոր Էրեբունի 50 կոնյակը համալրում է ARARAT-ի ուլտրապրեմիալ հավաքածուն, որի սկիզբը 2015 թվականին դրվել է Էրեբունի 30 կոնյակի թողարկմամբ:  Կոչված լինելով հնագույն ամրոցի պատվին, որը դարձել է Հայաստանի սիրտը՝ Էրեբունի հավաքածուն արտացոլում է ARARAT կոնյակների առանցքն ու էությունը:

Այն ARARAT-ի ներկայիս շարքի ամենահնացված կոնյակն է՝ վառ, հագեցած, անկրկնելի էջ   հայկական կոնյակագործության 130-ամյա պատմության մեջ:

Էրեբունի 50 արտահայտիչ կուպաժն ավելի քան 50 հազվագյուտ սպիրտների ներդաշնակ համադրություն է, որոնցից ամենահինը՝ Երևանի կոնյակի գործարանի գանձարանի հազվագյուտ նմուշը, 104 տարեկան է: Արևով օծված Էրեբունի 50-ը ARARAT շարքի գագաթնակետն է, քանզի այս կուպաժի սպիտներից յուրաքանչյուրն արտադրված է արևով ողողված և հաճախ «կյանքի օրրան» անվանվող Արարատյան դաշտավայրում աճող էնդեմիկ հայկական խաղողից:  

«Տարբեր երկրներում Էրեբունի 50 տարեկան կոնյակի հայտնվելը կամրապնդի ARARAT-ի առաջատար դիրքը որպես ողջ աշխարհում պրեմիում դասի ներկրվող կարևորագույն բրենդիներից մեկը: ARARAT-ն առավել ցայտուն է ներկայանում ուլտրապրեմիում կարգում՝ հայկական կոնյակի սիրահարների համար բացահայտելով նոր բացառիկ համ: Էրեբունի 50-ը Երևանի կոնյակի գործարանի գանձարանում պահվող հազվագյուտ սպիրտների բացառիկ կուպաժ է: Ոգեշնչվելով պերճանքի խորհրդանիշ հանդիսացող Էրեբունի փառահեղ ամրոցով և Հայաստանի բնության առատությամբ ՝ այս 50 տարեկան կուպաժը դարձել է ժառանգության և վարպետների իրական կրքի բուն էությունը՝ բացահայտելով  ARARAT կոնյակների նոր, բացառիկ եզրը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն: 

Էրեբունի 50-ը ներկայացված է բացառիկ դեկանտերով, որը ստեղծվել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սեի կողմից:

«Էրեբունի 50-ի պես արտադրանքի համար առավել հարմար փաթեթավորում ստեղծելիս ինձ գրավեց Հայաստանի աութենտիկ խորհրդանիշները նորովի ներկայացնելու գաղափարը, մասնավորապես՝ օբսիդիանը, որպես հայկական հողի սև ադամանդ և արևը՝ առատաձեռնության իրական արտահայտում: Հենց այս ջերմությունն եմ ես արտահայտել ոսկե մասերում, որոնք հիշեցնում են հին աստվածների խորհրդանշական թևերը, և ում պատկերները մինչ օրս զարդարում են Էրեբունի ամրոցի հարթաքանդակները: Այդ պատճառով դեկանտերն իրենից ներկայացնում է երկու գույների՝ սևի և ոսկեգույնի մինիմալիստական, բայց և պերճախոս հակադրություն», – ընդգծում է Ֆիլիպ Սեն:

Անգին ժամանակ, առատաձեռն բնություն և հղկված վարպետություն՝ ARARAT-ն անզուգականությամբ օժտած ինքնատիպ միություն:

«Շքեղ: Բացառիկ: Կատարյալ: Էրեբունի 50-ը անվերջ բացահայտումների սկիզբ է: Այս կոնյակի հարուստ համը նրբագեղ արաբեսկ է, որի ողջ գեղեցկությունը կարող են գնահատել վայելքի իրական գիտակները: Հազվագյուտ սպիրտների ազնվական համադրությունը դարձնում է այս կուպաժն հիրավի բացառիկ և պարգևում է հագեցած սաթե գույն կարմիր փայտի և ոսկու շողքով: Այն ունի անկրկնելի համահոտային փունջ, որտեղ նկատելի են ծիրանաչրի, սալորի և մեխակի երագները: Մետաքսյա պարուրող համը երանգավորված է  բոված պնդուկի և շոկոլադի ալիքներով:   Երկար հետհամի ժամանակ նկատելի է ժամանակի դրած կնիքը՝ հին կաղնու տտիպությունը», – պատմում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը՝ Էրեբունի 50-ի հեղինակը:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92