Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
20/11/2019 11:23
Կիսվել

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։

Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր։ Արժեթղթերն ունեն 10 տարի մարման ժամկետ և 3.95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը: 

«Մենք նախաձեռնում ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի գրավիչ ներդրումային գործիքները հասանելի դառնան հայաստանյան ներդրողներին։ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած դոլարային պարտատոմսերը հենց այդպիսի գործիք են։ Լինելով շատ գրավիչ՝ դրանք պետք է հասանելի լինեն ոչ միայն օտարերկրյա, այլ նաև մեր ներդրողներին՝ մեր հարթակի միջոցով»,- նշեց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«2020-ին կիրականացնենք մի շարք նախաձեռնություններ, որպեսզի ընդլայնենք տարբեր ֆինանսական գործիքների հասանելիությունը հայաստանյան ներդրողների համար»,- հավելեց բորսայի գլխավոր տնօրենը։

«Ողջունում ենք Հայաստանի ֆոնդային բորսայի հրաշալի քայլը եվրապարտատոմսերի գնանշման և եվրապարտատոմսերով գործառնություններ իրականացնելու ուղղությամբ: Սա առաջին հերթին կարևորում ենք հասարակության համար կառավարության պարտքային ևս մեկ գործիք հասանելի դարձնելու առումով»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկն իրականացվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Դեպոզիտարիայի գործընկեր Clearstream Banking Luxemburg-ի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի Հանրապետության ներդրողների համար։ 

Եվրապարտատոմսերի առաջին ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 2014 թվականին։

Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։

———–

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52