
Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք
Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաքրենք Հայաստանը աղբից», – նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մարզային այցերի ժամանակ կարևորել է հանրապետությունը մետաղական աղբից ազատելուն ուղղված քայլերը: