Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը
30/11/2019 19:23
Կիսվել

Մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը՝ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի, հայ դիզայներների և տեքստիլ արտադրողների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ: Մեկնարկը տրվեց հայաստանյան տեքստիլ արտադրության խոշոր գործարաններից մեկում:

Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն։ Այն ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են «Eco-Age» և «Fashion Scout» բրիտանական կազմակերպությունները:

«Ես շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս յուրօրինակ ծրագիրը, որը տնտեսական և բնապահպանական առումով կնպաստի Հայաստանի կառավարության՝ կայուն զարգացում ապահովելու ջանքերին։ Այս ծրագիրը միավորում է Հայաստանի և Բրիտանիայի հիանալի ստեղծագործ միտքը։ Ոչ պակաս կարևոր է, որ ծրագիրը նաև խթանում է կանանց ձեռներեցությունը՝ նրանց համար ստեղծելով եկամտի և աշխատանքի հնարավորություններ»,- նշեց Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը:

Կայունությունն ապահովելու նպատակով ծրագիրը ստեղծելու է պետություն-մասնավոր հատված երկխոսության մեխանիզմներ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ովքեր ևս կարևորեցին ծրագիրը ինչպես երկրի տնտեսության զարգացան, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ապահովման տեսանկյունից:

«Այս նախագիծը շատ կարևոր է մեր նախարարության համար, քանի որ ներառում է բոլոր այն բաղադրիչները, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, – վստահեցնում է Նաիրա Մարգարյանը և հավելում,- տեքստիլ արտադրությունը երկրի տնտեսության կարևոր ուղղություններից մեկն է: Ես հույս ունեմ, որ այս նախագծի շրջանակում ոչ միայն սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններ կլինեն, այլև կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ: Բացի դրանից՝ ինձ շատ ուրախացնում է կանանց մասնակցությունը, և հուսով եմ, որ այս նախագիծը կնպաստի նրանց ստեղծարար գաղափարների իրականացմանը»:

Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն  խթանելու է նաև կանանց և երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները:

«Դեռ ծրագրի սկիզբն է, և գուցե մենք ամբողջովին չենք կարող գնահատել, թե ինչ արդյունք ենք ունենալու, բայց Հայաստանի համար շատ կարևոր քայլ է խոսել նորաձևության, տեքստիլի ոլորտում էկոլոգիայի մասին, քանի որ ոլորտի զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև դրա բացասական կոմպոնենտները, և որոնց վերաբերյալ ժամանակին խոսելը, արդյունավետ լուծումներ գտնելը շատ կարևոր կլինի»,- ասաց Վահան Խաչատրյանը:

Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով. Առաջին ուղղությունը ենթադրում է

մասնագիտական և բիզնես կարողությունների զարգացում՝ նորաձևության բիզնեսի կառավարում, էկո-նորաձևություն և էկո-արտադրություն, բրենդինգ, PR և միջազգայնացում, ֆինանսական պլանավորում, նորարարության և նոր արժեքի ստեղծում, արտադրություն և իրացում և այլն:  Օգտագործվող բոլոր նյութերը և գրականությունը թարգմանվելու և հանձնվելու են համապատասխան կրթական հաստատություններին՝ հետագա օգտագործման համար: Երկրորդ ուղղությունը նպաստելու էո գործարար կապերի ստեղծմանը` միջազգային շուկա մտնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու գործընթացը արագացնելու նպատակով:

Երրորդ ուղղությամբ ստեղծվելու է կայուն արտադրության վերամշակման մոդել (տեքստիլ արտադրանքի թափոնների վերամշակում)՝ տեքստիլ արտադրողների հետ համագործակցության միջոցով:

«Երկամյա ծրագրի ընթացքում մենք աշխատելու ենք դիզայներների և տեքստիլ արդյունաբերության գործարանների հետ՝ փորձելով կապ և համագործակցություն հաստատել նրանց միջև: Բացի դրանից՝ մենք ուսումնասիրելու ենք դաշտը, որպեսզի հասկանանք՝ տեքստիլ արտադրության ընթացքում ինչ թափոններ են ի հայտ գալիս, և թե վերամշակման ինչ գործընթաց է անհրաժեշտ, որն իր հերթին կարող է և՛ էկոլոգիական խնդիր լուծել, և՛ առանձին արտադրություն դառնալ: Հայաստանում այս ուղղությամբ առայժմ որևէ մեխանիզմ մշակված չէ: Այդ մեխանիզմը մշակելու համար տեղայնացվելու է միջազգային լավագույն փորձը, որը տեղի մասնագետներին փոխանցելու համար Հայաստան են ժամանել «Eco-Age» և «Fashion Scout» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր արդեն երկար տարիներ համագործակցում են համաշխարհային բրենդների հետ»,- նշեց ծրագրի ղեկավար  Էլեն Մանուկյանը:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14