Տնտեսական

USD BUY - 371.50-0.50 USD SELL - 374.50+0.00
EUR BUY - 436.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 92.42-5.93 WTI - 83.85-10.36
COMEX:  GOLD - 4857.60+1.40 SILVER - 81.74+3.98
COMEX:  PLATINUM - 2141.70+2.18
LME:  ALUMINIUM - 3643.50+0.61 COPPER - 13270.50+0.17
LME:  NICKEL - 18239.00+0.58 TIN - 50104.00+1.00
LME:  LEAD - 1952.50-0.66 ZINC - 3424.00+0.79
FOREX:  USD/JPY - 158.58-0.53 EUR/GBP - 1.1761-0.14
FOREX:  EUR/USD - 1.1761-0.14 GBP/USD - 1.3514-0.02
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58475.90-1.75 TOPIX - 3760.81-1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.33-0.89 SSEC - 4051.43-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
17/04/2026  CBA:  USD - 373.81-0.35 GBP - 505.58-1.26
17/04/2026  CBA:  EURO - 440.91+0.07
17/04/2026  CBA:  GOLD - 57611-410 SILVER - 957.68+12.46
Տիգրան Խաչատրյանը և ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի ներդրումային դաշտի ուսումնասիրման հնարավորությունները
18/12/2019 18:16
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը և ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի ներդրումային դաշտի ուսումնասիրման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման)  ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը։

Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ նշելով առաջանահերթ ուղղությունները։  Նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։

Լյուդգեր Շուկնեխտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը և վերլուծական գործիքակազմը։  Լյուդգեր Շուկնեխտը նախարարի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի նպատակներն  ու եզրակացությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին և համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։

17/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.81
-0.35
Եվրո (EUR)
440.91
+0.07
Ռուբլի (RUR)
4.8999
-0.0013
Լարի (GEL)
138.96
-0.11
57611
-410
Արծաթ
957.68
+12.46