Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդ ստացել է տեխնոլոգիական կրթություն
13/01/2020 18:05
Կիսվել

2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդ ստացել է տեխնոլոգիական կրթություն

2019թ.-ին ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերին մասնակցելու արդյունքում:

Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի երիտասարդները կարճ ժամանակում սովորել են ծրագրավորման տարբեր լեզուներ՝ իրենց տեղը գտնելով տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ:

2019թ.-ին ծրագրին դիմողների քանակն աննախադեպ էր՝ 355, իսկ բոլոր 4 մարզերում շրջանավարտները 69-ն են:

Վայոց Ձորի մարզում ծրագիրն ունեցել է 2 փուլ: Առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 90 դիմորդ, որից ընտրվել է 51-ը, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտել է 24-ը:  2-րդ փուլում 40 դիմորդից ծրագրին մասնակցել է 25-ը:

Տավուշի մարզում ծրագրի առաջին փուլին դիմել է 75 դիմորդ: Ընտրված 57 ուսանողից ծրագիրը հաջողությամբ ավարտել է 30-ը: 2-րդ փուլում 50 դիմորդից ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 24 ուսանող:

Լոռու մարզում ծրագրի 1-ին փուլին դիմել է 50 դիմորդ: 29 ընտրված ուսանողից 18-ը հաջողությամբ ավարտել է ծրագիրը: 2-րդ փուլում էլ 40 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 27-ը:

Արագածոտնի մարզում 60 դիմորդից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել  37 ուսանող:

Հայ Օգնության Ֆոնդի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները ստացել են ավարտական վկայականներ:

ԳՏՏԿ տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանի խոսքով, այս տարի կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով:

Ամալյա Եղոյանը նաեւ տեղեկացրել է, որ 2020թ.-ին ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը՝ մուտք գործելով երկու նոր մարզեր՝ Կոտայք եւ Արմավիր: Ծրագրի մեկ այլ նորությունն էլ այն է, որ Տավուշի մարզում կմեկնարկեն նոր ուղղություն ընդգրկող դասընթացներ՝ անօդաչու սարքերի եւ սարքավորումների (hardware) թեմաներով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25