Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 24/01/2020
Հունվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 107,456,873 ԱՄՆ դոլար 478.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 108,081,833 ԱՄՆ դոլար 479.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 27,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 479.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,584,904 եվրո 529,25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,040,544 եվրո 532.60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,799,198,147 ՌԴ ռուբլի 7.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 709,840,203 ՌԴ ռուբլի 7.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 88.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36 մլն ԱՄՆ դոլար: