Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Beeline. 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան կազմել է 8.6 մլրդ դրամ
04/02/2020 12:47
Կիսվել

Beeline. 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան կազմել է 8.6 մլրդ դրամ

Ի պատասխան ստացած հարցումների, որոնք կապված են ընկերության 2018 թ․ ֆինանսական հաշվետվությունների հետ, ցանկանում ենք տեղեկացնել․

Ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS)՝ ընկերությունները պարտավոր են պարբերաբար անցկացնել երկարատև հեռանկարում իրենց ապագա դրամական հոսքերի գնահատում և ստացած տվյալներն արտացոլել ֆինանսական հաշվետվություններում։ Որպես միջազգային խմբի մի մաս, ընկերությունը հետևողական է մոտեցել այդ պահանջին և, հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումները ու մեր շուկայի իրողությունները, շատ խիստ է գնահատել իր ակտիվների արժեքի ապագա հնարավոր անկումը։ Հետևաբար 2018 թ. մենք վերանայեցինք մեր գնահատականները և ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերեցինք: Համապատասխանաբար, դա արտացոլվեց ֆինանսական հաշվետվություններում, որպես լրացուցիչ կանխատեսումային ծախս, որը փաստացի տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է փաստացի տարեկան գործառնական ցուցանիշներին, ապա 2018 թ. դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան (EBITDA) կազմել է 8,6 մլրդ AMD:

Հավելենք նաև, որ 2019 թ․ Հայաստանում Beeline-ն ընդգրկվել է խոշոր հարկատուների տասնյակում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88