Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Fitness Club. Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար
06/02/2020 11:28
Կիսվել

Fitness Club. Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար

Ֆիթնեսի և առողջ ապրելակերպի բոլոր սիրահարներին՝ Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է նոր «Fitness Club» ծառայությունը, որին բաժանորդագրվելով հնարավոր է ներբեռնել ֆիթնեսի և առողջ ապրելակերպի՝ ամենատարբեր ուղղվածության լիարժեք ֆունկցիոնալ հավելվածներ` սպորտի և ֆիզիկական առողջության զարգացման, առողջ սննդակարգի, մտքի մարզման ու զարգացման վերաբերյալ: Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

«Fitness Club» ծառայությանը բաժանորդագրվելու համար ահնրաժեշտ է այցելել https://fitness.mts.am և ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր):

«Fitness Club» ծառայության առավելություններն են`

– 3 օր փորձնական օգտագործման հնարավորություն,

– Հավելվածները հասանելի են առանց գովազդի և ներառում են հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի,

– «Fitness Club» հավելվածի պատկերակը անմիջապես սմարթֆոնի Էկրանին ավելացնելու հնարավորություն՝ առավել հարմարավետ օգտվելու համար,

– «Fitness Club»-ում ներառված հավելվածները ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.05.2020),

– Գործում է վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):

Ինչպե՞ս բաժանորդագրվել և օգտվել.

– Հաստատել ակտիվացումը https://fitness.mts.am կայքում. Մուտք գործել https://fitness.mts.am պորտալ. կբացվի ծառայության ակտիվացման էջ: Ակտիվացնելու համար ընտրել բաժանորդագրման տարբերակը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը:

– Ուղարկել «Start1», «Start7» կան «Start30» SMS-հարցումը 906090 կարճ համարին: Ծառայության հետագա օգտագործման համար այցելել https://fitness.mts.am

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել

Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել «Stop» բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն) կամ մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»

Ծառայության գինը

– 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ

– 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ

– 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

906090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով՝ www.mts.am

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87