Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 07/02/2020
Փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,323,249 ԱՄՆ դոլար 477.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93,483,946 ԱՄՆ դոլար 479.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 479.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,145,975 եվրո 526.25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,903,175 եվրո 530.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,185,771,178 ՌԴ ռուբլի 7.52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 770,046,099 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 56.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.1 մլն ԱՄՆ դոլար: