Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Արմեն Եղիազարյան. Համայնքներում պետք է գույքագրում կատարվի՝ բիզնես պոտենցիալի նկարագրությամբ
10/02/2020 22:49
Կիսվել

Արմեն Եղիազարյան. Համայնքներում պետք է գույքագրում կատարվի՝ բիզնես պոտենցիալի նկարագրությամբ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Եղիազարյանի հետ զրուցել ենք մարզերի տնտեսական ներուժի մասին։

Պատգամավորը կարծում է, որ ներկայում արվող քայլերով մարզերում տնտեսական աշխուժություն գրանցել հնարավոր չէ։ Եղիազարյանն ավելի լուրջ ու ծանրակշիռ քայլերի կողմնակից է։ Առաջարկում է՝ նախ, ուսումնասիրություններ անել՝ հասկանալու, թե որ մարզն ինչ ներուժ ունի, ինչի կարիք ունի։

«Իմ կարծիքով՝ ցանկացած մարզում ու ցանկացած համայնքում պետք է գույքագրում կատարվի՝ բիզնես պոտենցիալի նկարագրությամբ, որպեսզի երբ ներդրողը գալիս է տարբեր ծրագրերով, հստակ հասկանա՝ համայնքն ինչ հնարավորություններ ունի։ Ներդրողների համար բարդ է համայնքի հնարավորություններն ինքնուրույն ուսումնասիրելն, ուստի կարծում եմ՝ պետական մոտեցման կարիք կա այս հարցում», – կարծում է պատգամավորը։

Արմեն Եղիազարյանը Լոռու մարզում այսօրինակ ուսումնասիրություն իրականացրել է։ Անձամբ է համոզվել, որ դրա անհրաժեշտությունն իրապես կա։

Պատգամավորն ուսումնասիրել է նաև գերմանական փորձը։ Նա կարծում է, որ համայնքների տնտեսական զարգացման գերմանական մոդելը Հայաստանում ներդնելու կարիք կա. այդ ձևաչափով հնարավոր կլինի համայնքներում շահագրգռվածություն առաջացնել բիզնեսի ու ներդրողների գրավվման առումով։ Պատգամավորը նկատում է, որ համայնքների տնտեսական զարգացման հարցում մեծ է կրթության մասնաբաժինը. մարզերում թափուր աշխատատեղերը շատ են, կրթահեն ու աշխատող մարզաբնակներն էլ մեծ մասամբ տեղափոխվում են մայրաքաղաք, ստացվում է՝ մարզերում թափուր աշխատատեղերը չեն համալրվում, բացի այդ կան մասնագետներ, որոնց անհրաժեշտությունը կա, բայց իրենք չկան։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85