Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգում չի տեսնում էական շեղումների ռիսկեր
18/02/2020 17:40
Կիսվել

Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգում չի տեսնում էական շեղումների ռիսկեր

 ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգը ըստ էության նորմալ է գնահատում, սակայն չի ժխտում, որ կանխատեսումների որակի բարելավման կարիք միշտ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջանջուղազյանը նման կարծիք հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության ներկայացմանը:

Նա նախ տեղեկացրեց, որ հաշվեքննության արդյունքում ձևավորվել է միջոցառումների ծրագիր: «Եվ ենթադրում եմ, որ քայլերն իրականացնելով կմեղմենք որոշակի ռիսկեր, որոնք արձանագրվել են եզրակացության մեջ»,-ասաց Ջանջուղազյանը:

Դիտարկումների մի մասն էլ այդ միջոցառումների ցանկի մեջ իր տեղը չի գտել զուտ այն պատճառով, որ կա կառավարության կողմից հավանության արժանացած պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն առաջիկա տարիների համար: Եվ դրանցում այդ հարցերին անդրադարձ կա:

Անդրադառնալով հաշվեքննիչ  պալատի կողմից ներկայացված ռիսկերին` նա համաձայնեց, որ կանխատեսումների որակը միշտ բոլոր հարցերում պետք է բարելավվի: «Սակայն եթե ճշգրտորեն կարողանայինք մեր ծախսային ծրագրերը կանխատեսել,ապա դրամական հոսքերի կառավարման համատեքստում այդ կանխատեսումը կվերածվեր ընդամենը տեխնիկայի: Դրամական հոսքերի կառավարման համակարգը եղած տվյալների արժանահավատության պայմաններում նույնիսկ կարող է ավելին է, քան հնարավոր է: Ինչ-որ մեթոդաբանություն այդուհանդերձ կիրառվում է, և շատ էական շեղումներ չենք ունենում ռիսկի տեսակետից: Ռիսկ ասելով նկատի ունեմ, որ մեր գործողությամբ հոսքերը կառավարելիս ռիսկ չառաջացնենք, որ որևէ ծախսի համար ֆինանսական միջոցներ պահանջվեն, բայց մենք ասենք, թե դա ներդրել ենք այլ տեղ»,-ասաց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով պետական պարտքի սահմանման վերաբերյալ պալատի դիտարկմանը` նա նշեց Պետական պարտքի մասին օրենքը տալիս է պարտքի մի սահմանում, որից դուրս է մնում պետական մասնակցություն ունեցող ընկերությունների պոտենցիալ պարտքը: «Այս ցանկը կարելի է ընդլայնել: Միայն պետական մասնակցությամբ ընկերությունները չեն, որ պետական բյուջեի վրա ռիսկ են պարունակում: Պակաս կարևոր չէ նաև հանրային կարգավորման տիրույթում գտնվող 0 պետական մասնակցություն ունեցող ընկերությունների մոտ առաջացող կամ պոտենցիալ ռիսկերը»,-ասաց նա ու նշեց` դրան կանդրադառնան ֆինանսների կառավարման ռազմավարության շրջանակում:

Նախարարը հայտնեց, որ փորձ են անում ոչ թե պարտքի շրջանակը օրենքով սահմանելով լուծել հարցը, այլ  բացահայտել ռիսկերը: Սակայն նա չբացառեց, որ օրենքով այդ սահմանումը

Անդրադառնալով նրան, որ Ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի միջև գործակալական պայմանագիրը հրապարակված չէ` նախարարը նշեց, որ իրենք չեն կենտրոնանում նրա վրա, որ այդ անպայման պետք է  հրապարակված չլինի: «Հիմա քննարկում ենք նաև այդ նույն գործակալական պայմանագրում փոփոխություններ: Եթե օրենսդրական որևէ սահմանափակում չունենաք, ապա այն կհրապարակվի»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցրեց, որ թաքցնելու որևէ բան չունեն:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32