Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ
18/02/2020 20:11
Կիսվել

Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով:

Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.

– հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,

– օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,

– անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,

– բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,

– անվճար Մոբայլ բանկինգ,

– երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,

– 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների  վերաբերյալ,

– անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ:

Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների`  100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց  աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և  իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով  բանկային ծառայություններ:

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6