Փորձագետները հաշվարկել են, թե ինչքան շահույթ կստանա բյուջեն ծխողների՝ վեյփերի անցնելու դեպքում
Փորձագետների հաշվարկներով, եթե Ռուսաստանի բոլոր ծխողները անցնեն էլեկտրոնային սիգարետի, առողջապահությանն ուղղված պետական բյուջեի ծախսերը հնարավոր կլինի կրճատել 6,4%-ով: Ընդհանուր առմամբ, ծխելու հետևանքով պետությանը հասցվող կորուստը 2018թ. դրությամբ գնահատվել է համախառն ներքին արդյունքի 2,4%:
Ռուսաստանը համարվում է աշխարհի ամենածխող երկրներից մեկը. Ինչպես նշվում է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի Առողջապահության զարգացման կենտրոնի հետազոտությունում՝ երկրի բնակչության շրջանում 35 մլն մարդ ծխում է, ավելին, Ռուսաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ ամեն օր ծխում է մեկ տուփ կամ ավելի:
Փորձագետները նշում են, որ ծխելու հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը տարեկան կորցնում է շուրջ 2,48 տրիլիոն ռուբլի, կամ 2,4% համախառն ներքին արդյունք: Մասնավորապես՝ տնտեսությանը վնաս են հասցնում.
– Ընդմիջումների պատճառով առաջացող աշխատաժամանակի կորուստը
– Ավելի երկար տևող հիվանդությունների պատճառով աշխատաժամանակի կորուստը
– Աշխատանքի արդյունավետության նվազումը
– Մեքենաների և սարքավորումների մաշվածության բարձ աստիճանը
– Չհանգցրած սիգարետի հետևանքով առաջացող հրդեհները
«Սկոլկովո»-ի փորձագետների հաշվարկներով՝ ծխելու հետ կապված այսպիսի տնտեսական կորուստները յուրաքանչյուր ծխողի համար տարեկան կազմում են 1066 ԱՄՆ դոլար:
Այնուամենայնիվ, առավել լուրջ է այն, որ ծխելը զգալիորեն վնասում է բնակչության առողջությանը: «Ծխելու ազդեցությունը ՌԴ տնտեսության և հանրային առողջապահության վրա. լուծումներ» զեկույցում նշվում է, որ ծխելը (առանց հաշվի առնելու պասսիվ ծխելը) հանդիսանում է Ռուսաստանում գրանցվող մահերի 15%-ի պատճառը: Ծխելու հետ կապված տարատեսակ հիվանդությունների պատճառով ռուսաստանցիները տարեկան կորցնում են շուրջ 5,8 մլն տարի կյանք (Disability-adjusted life year, DALY — վաղաժամ մահվան և հաշմանդամության պատճառով կորցրած կյանքի պոտենցիալ տարիների քանակը):
Ինչպես նշում է «Սկոլկովո» բիզնես դպրոցի Առողջապահության զարգացման կենտրոնի տնօրեն Նատալյա Կոմարովան, ծխելը չափահաս ռուսաստանցիների շրջանում հրահրում է գրանցվող բոլոր հիվանդությունների 22%-ը, ինչպես նաև քացկեղային հիվանդությունների 45%-ը:
Ծխողների վրա Ռուսաստանի առողջապահական համակարգը «Սկոլկովո»-ի փորձագետների գնահատմամբ տարեկան ծախսում է 1,1 տրիլիոն ռուբլի: Միաժամանակ, ծխողների վրա ծախսվող գումարները գրեթե մեկ քառորդով գերազանցում են այն գումարները, որոնք ծախսվում են չծխողների բուժման համար – համապատասխանաբար 32,1 հազարն ընդդեմ 25,3 հազար ռուբլու: Փորձագետների հաշվարկներով`ծխողների կողմից իրենց վնասակար սովորությունից միաժամանակ հրաժարումը հնարավորություն կտար առողջապահության ոլորտում պետության ծախսերը կրճատել 7,9%-ով:
Գրեթե նույնքան էապես՝ 6,4%-ով, հնարավոր կլիներ կրճատել առողջապահության ոլորտում պետության ծախսը, եթե բոլոր ծխողները նույն կերպ միասնաբար անցում կատարեին Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի (ՆՄԷՀ)՝ էլեկտրոնային սիգարետի, վեյփերի և թութունի տաքացման էլեկտրոնային համակարգերի: Հետազոտության հեղինակները նշում են, որ վեյփերի մեծամասնության մեջ վնասակար նյութերի ծավալը զգալիորեն ավելի քիչ է, քան հասարակ սիգարետում, և այդ պատճառով անցումը վեյփերի կբարելավի առողջությունն ու ծխողների կյանքի որակը:
2019թ. դեկտեմբերին Պետ. Դումայի կողմից հաստատված օրենքը նախատեսում է 2020թ. առողջապահության ոլորտին դաշնային բյուջեից հատկացնել ավելի քան 996,1 մլրդ ռուբլի: Այսպիսով՝ ռուսաստանցիների կողմից ծխելուց ամբողջովին հրաժարվելու դեպքում պետությունը կխնայի 78,7 մլրդ ռուբլի, իսկ եթե նրանք անցնեն ՆՄԷՀ-ի՝ շուրջ 63,75 մլրդ ռուբլի: Հաշվի առնելով ռեգիոնալ բյուջեների կողմից առողջապահության ոլորտին տրամադրվող ծախսերը՝ խնայողության ընդհանուր թիվը շատ ավելի մասշտաբային կարող է լինել:
«Սկոլկովո»-ի փորձագետները նշում են, որ Ռուսաստանում ՆՄԷՀ-ի օգտագործումը մինչ այժմ կարգավորվում է «հատվածային նորմերով» և ծխողների անցումն առողջության համար ավելի քիչ վնասակար այլընտրանքների կախված է լինելու նրանից, թե կոնկրետ որ մոտեցումն է ընտրելու պետությունը: Եթե ՆՄԷՀ-ներն ամբողջովին հավասարեցվեն սիգարետին (ինչը, մասնավորապես, կբերի նրան, որ դրանք հնարավոր կլինի օգտագործել միայն փողոցներում՝ ծխելու համար նախատեսված հատուկ վայրերում), ապա անցումը դանդաղ կընթանա: Փորձագետների հաշվարկով՝ այդ դեպքում մինչև 2035թ.-ը ծխողների համամասնությունը կնվազի ընդամենը 13%-ով՝ 29%-ից հասնելով 16%-ի, իսկ ծխելու հետ կապված հիվանդությունների մասնաբաժինը 22%-ից կհասնի 13%-ի:
Հետազոտության ավելի հեռանկարային հեղինակները կարծում են, որ արդյունավետ կլինի ՆՄԵՀ-ների «խելամիտ կարգավորումը», որն ընդգրկում է.
– Դրանց վաճառքի տարիքային սահմանափակումներ
– Չափահաս ծխողներին այդ պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության ապահովման հնարավորություն` տարիքային վերահսկողությամբ
– ՆՄԷՀ-ների օգտագործումը հասարակական վայրերում՝ ծխելու վայրերից առանձին
Զեկույցում նշվում է. «Նման միջոցները մինչև 2035թ.-ը կբերեն ծխելու ավելի արդյունավետ կրճատման՝ 29-ից մինչև 8%, իսկ ծխելու հետ կապված հիվանդությունները 22% կնվազեն մինչև 8%. Այդպիսի մոտեցումը օգտակար կլինի առողջապահական համակարգի համար, քանի որ թույլ կտա ծխելու հետևանքների բուժմանն ուղղված ծախսերը կրճատել 30%-ով, ի տարբերություն խիստ կարգավորումների (տարեկան 135 մլրդ-ից 98 մլրդ ռուբլի),- նշվում է զեկույցում:
Փորձագտեները նշում են, որ այսպիսի սցենարը օպտիմալ ազդեցություն կունենա տնտեսության և առողջապահության վրա, ինչպես նաև կնպաստի ծնելիության բարձրացմանը, քանի որ Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը պտղաբերության վրա ավելի քիչ բացասական ազդեցություն են ունենում, քան սիգարետը: Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ այդ դեպքում Ռուսաստանում նորածինների թիվը կաճի տարեկան մոտ 2,8 հազար երեխայով:
Աղբյուրը rbc.ru