Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Տնտեսագետները 2019-ի տնտեսական աճի կառուցվածքում և՛ դրական, և՛ մտահոգիչ փաստեր են արձանագրում
28/02/2020 18:32
Կիսվել

Տնտեսագետները 2019-ի տնտեսական աճի կառուցվածքում և՛ դրական, և՛ մտահոգիչ փաստեր են արձանագրում

Տնտեսագետները Հայաստանում 2019-ին տնտեսական աճի կառուցվածքում առանձնացնում են ինչպես մտահոգիչ, այնպես էլ գոհացնող ցուցանիշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նման տեսակետներ հայտնեցին ասուլիսում:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ 2019-ը տնտեսական առումով բավականին լավ տարի էր: Նա նկատեց՝ տնտեսական աճի 7.6 տոկոս ցուցանիշը վերջին 10 տարում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն է: «Երբ նայում ենք տնտեսական աճի կառուցվածքին, տեսնում ենք, որ դեռ որոշակի բաերլավումների կարիք կա, բայց որոշներն արդեն արվել են: Ի հեճուկս այն կարծիքների, թե տնտեսական աճը ապահովվել է  հիմնականում խաղային ոլորտի կամ մեքենաների հաշվին, պաշտոնական տվյալներով տեսնում ենք, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակող արդյունաբերությունը, երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտն է: Իսկ կոնկրետ խաղային ոլորտը, որի մեջ են մտնում նաև մշակույթը, զվարճությունները, հանգիստը, տնտեսական աճին նպաստել են մոտ 0.5 տոկոսային կետի չափով»,-ասաց Թունյանը:

Նա նաև շեշտեց՝ 2019-ին տեղի են ունեցել որոշակի քայլեր, որոնց արդյունքները կզգացվեն արդեն այս տարվա սկզբից: Այդպիսի քայլերից են, մասնավորապես, հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել: «Տնտեսության կառուցվածքում չունենք հիմնարար փոփոխություններ և դեպի առաջընթաց ապահովող քաղաքականություն: Դա են ցույց տալիս կառուցվածքում նաև այն ոլորտների անկումները, ինչպիսին է գյուղատնտեսությունը: Ունենք շուրջ 60 մլրդ դրամով պակաս ստեղծված ավելացված արժեք, քան 2018-ին: Շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն, նույնն են մնացել»,-ասաց նա:

Մինասյանը նշեց՝ բաց հանքերի շահագործման արդյունքում 25 մլրդ դրամով ավելի գումար է  ապահովվել: Նրա կարծիքով՝ դա  հակասում է հայտարարված այն քաղաքականությանը, որ տնտեսությունը հանքարդյունաբերությունից պետք է վերակողմնորոշվի դեպի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացում: Մինասյանին չի գոհացրել նաև արտահանման կառուցվածքը, նրա կարծիքով՝ տնտեսության լոկոմոտիվ է դարձել աշխատուժ պահանջող, բայց ոչ գիտատար ոլորտը:

ԿԲ նախկին նախագահ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը 2019-ը համարեց  տնտեսական պատմության հաջողված էջերից մեկը: Նրա համոզմամբ՝ անցյալ տարվա տնտեսական աճի զարգացումների մեջ մեծ մասնաբաժին ունեն հասարակական սպասումները: «Համակարգային փոփոխություններ անցյալ տարի 1-2-ն են եղել, բացի քաղաքական դիրքորոշումներից,  խոստումներից, ինստիտուցիոնալ տեղաշարժեր դեռ չկան: Կան առանձին միջոցառումներ, բայց դրանք ստացել են հասարակության արձագանքը: Ունենք 7.6 տոկոս տնտեսական աճ, առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որտեղ հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, կամ հասարակության սպասումներն ավելի լայն դրսևորում են ունենում»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց՝ արդյունաբերության մեջ կրկին առաջնային տեղ է դուրս եկել հանքարդյունաբերությունը, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճը եղել է ավելի ցածր: «Գյուղատնտեսությունը դեռ չի արտացոլում այն իրականությունը, ինչ մենք ունենք Հայաստանում: Այն մեզ մոտ մնացորդային բնույթ  է կրում»,-ասաց Ասատրյանն ու նշեց՝ գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաներ չեն կիրառվում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25