Տնտեսական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
Հրանտ Բագրատյան. Հայաստանում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են
29/02/2020 11:33
Կիսվել

Հրանտ Բագրատյան. Հայաստանում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են

«ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են։ ՀՀ ղեկավարները, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս, օգտվում են այդ կեղծ տվյալներից իրենց քաղաքական գործունեությունն արդարացնելու և հասարակությանը մոլորության մեջ պահելու համար։ Վստահ եմ, կեղծված վիճակագրությունը կոռուպցիայի հիմքերից է։ Ավաղ, հեղափոխությունը այս խնդիրը չվերացրեց։ ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով “փաստելով” իբրև յուր գործունեության արդարացում։ Սույն և հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցոր խորացող կեղծիքներն ու խաբեությունները։ Այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին։

1990-2018թթ մակրոտնտեսական կեղծիքները

ՀԲ-ի տվյալներից հետևում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը (հաշվարկած է շղթայական ինդեքսի եղանակով ըստ՝ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.KD.ZG?view=chart)։ Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։ Ի՞նչու։ 1990-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն այս 3 երկրների մեջ առաջինն էր։ Այսպես, 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՀՀ համար կազմել է 2826 ռուբլի (10.1 մլրդ ռ ՀՆԱ, 3574 հազ. մարդ բնակչություն), Վրաստանինը 2745 ռուբլի (15.0 մլրդ ռ ՀՆԱ, 5464 հազ մարդ) և Ադրբեջանինը 2045 ռ (14.7 մլրդ ռ ՀՆԱ և 7187 հազ մարդ)։ Տես՝ Содружество независимых государств в 1994 году. Статистический ежегодник. Москва 1995, էջ 11 և 19։ ԱՊՀ վիճակգրության մեկ այլ աղբյուր ևս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն և Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։ Այսպես, 1990թ նշված ցուցանիշով ՀՀ-ն և Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասանաբար 76.7 և 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի (Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. Москва 1994, էջ 11)։ Եվ այսպես, 1990-ին Հայաստանը և Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։ 2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ և Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ և առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։ Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4200$, Վրաստանում՝ 4717$, իսկ Ադրբեջանում 4721$ (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?view=chart)։ Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար 10343, 12004 և 18044$։ Բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան։ Չ՞է որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք։ Միգուցե մեր բնակչությու՞նն է աճել։ 2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2951 հազ մարդ և 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։ Վրաստանի բնակչությունը դարձել է 3731 հազ մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ և հասել է 9942 հազ. մարդու (https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL)։ Ա յսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 և 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։

ՌԴ և այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է. Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում։

Հարց է ծագում. իսկ նման ավաղաղումները ի՞նչպես են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում։ Շատ պարզ։ Ետ են գնացել և իջեցրել բազային թվերը։ Այսպես, ըստ այդ բազայի (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?view=chart https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?view=chart) 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի և Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 և 8.5 մլրդ դոլարի դիմաց)։ Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։ Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։ Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ “նոր հաշվարկի” 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ և Վրաստանինը՝ 1615$։ Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադբեջանից՝ 2 անգամ։ Երևի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երևան առևտուր անելու։ Ի՞նչ է այս բոլորը նշանակում։ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը արդեն ավելի քան 20 տարի, շանս տալիս օրվա իշխանությունների գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով և ապա, ծածուկ, իջեցնում բազային թվերը։ Այսինքն, կոմունիստների ժամանակ ստացված տնտեսական աճը խորամանկությամբ տրանսֆորմացնում են օրվա իշխանության հաշվին։ Ահա այսպիսի ահավոր հանցագործություն։

Ավելի ուշ մենք ցույց կտանք, թե ո՞ր ճյուղերում և ո՞րքան է կեղծել ԱՎԿ-ն տնտեսական աճը։

Ո՞վ և ե՞րբ պետք է լուծի այս թնջուկը։ Ե՞րբ է ՍՄ-ն հայտնվելու կալանավայրերում, ե՞րբ է իրական պայքար տարվելու կեղծիքների ու կոռուպցիայի դեմ։ Ե՞րբ է ՆՓ-ն դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը։

Շարունակելի», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06