Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կորոնավիրուսի բռնկումը՝ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի անկման հիմնական պատճառ
05/03/2020 16:21
Կիսվել

Կորոնավիրուսի բռնկումը՝ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի անկման հիմնական պատճառ

Փետրվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները չորս ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են: Պատճառն այն է, որ կտրուկ նվազել են բուսական յուղերի արտահանման գները, կապված այն տագնապների հետ, որ կորոնավիրուսի (COVID-19) բռնկման հետևանքով համաշխարհային պահանջարկը կնվազի:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, փետրվարին կազմել է միջինը 180.5 նիշ, ինչը 1.0 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ, սակայն 8.1 տոկոսով բարձր մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունվարի համեմատ նվազել է 10.3 տոկոսով: Սա հետևանք է այն բանի, որ արմավենու յուղի միջազգային գինը, Մալայզիայում ակնկալվող արտադրանքի մեծ ծավալների, ինչպես նաև Հնդկաստանում ներմուծման պահանջարկի ժամանակավոր նվազման և կորոնավիրուսի տարածման վտանգների ֆոնին`էապես նվազել է:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը փետրվարին նվազել է 0.9 տոկոսով: Ցորենի գինը ցածր է եղել՝ շնորհիվ շուկաներում առկա բավարար քանակների, մինչդեռ եգիպտացորենի գինը նվազել է, քանի որ համաշխարհային տնտեսության ակնկալվող թուլացման պատճառով նվազել է անասնակերի գինը: Ի հակադրություն, աճել են բրնձի միջազգային գները՝ պայմանավորված Հեռավոր Արևելքի և Արևելյան Աֆրիկայի գնորդների մեծ պահանջարկով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.0 տոկոսով, ինչը հետևանք է Չինաստանի կողմից ներկրման ծավալների անկման, որն էլ պայմանավորված է նավահանգիստներում բեռների բեռնաթափման ձգձգումներով: Երաշտի պատճառով Նոր Զելանդիայում իրականացված մորթը իր ազդեցությունն է ունեցել ոչխարի մսի գնառաջարկի վրա, իսկ թռչնամսի գնի վրա ազդել է Ասիական երկրների կողմից ներկրման ցածր մակարդակը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 4.6 տոկոսով, հիմնականում պանրի գնի բարձրացման պատճառով, որը մասամբ կապված է Ավստրալիայում կաթի արտադրանքի կրճատման հետ: Ի հակադրություն, կաթի փոշու գինը նվազել է, քանի որ Չինաստանը, որպես կաթի փոշի ներկրող աշխարհի խոշորագույն երկիր,  դանդաղեցրել է գնումների գործընթացը:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 4.5 տոկոսով, որին նպաստել է Հնդկաստանում և Թայլանդում ակնկալվող արտադրանքի քանակի նվազումը, և ներկրման համաշխարհային բարձր պահանջարկը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52