Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Սեղմված գազի շուկա. ինչ են ցույց տալիս խմ-ով ու կգ-ով վաճառքի տվյալները
10/03/2020 16:19
Կիսվել

Սեղմված գազի շուկա. ինչ են ցույց տալիս խմ-ով ու կգ-ով վաճառքի տվյալները

«Սեղմված գազ» ապրանքային շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ սեղմված բնական գազի առավել մեծ ծավալներով իրացումը՝ շուրջ 22 տոկոս, Երեւանի բաժինն է (2019 թ. Հունվար-ապրիլ ժամանակահատված), Արարատի մարզում իրացվում է 14, իսկ Կոտայքի մարզում՝ 13 տոկոս։ Մարզերից ամենացածր իրացում ապահովում է Վայոց ձորի մարզը՝ շուրջ 2 տոկոս։ Այդ ժամանակահատվածում գազի ձեռք բերման միջին գինը կազմել է 98 դրամ (առանց անուղղակի հարկերի)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի շուրջ 22 տոկոսն իրացվում է Երեւանում հանձնաժողովը դիմել է այստեղ գործող բոլոր գազալցակայաններին։ Բացի այդ, Երեւանում ընդհանուր մրցակցությունը գնահատելու նպատակով դիտարկվել են նաեւ նրանից 10 կմ հեռավորությամբ (կից մարզերում) գտնվող ԱԳԼՃԿ-ները, որոնք կարող են Երեւանի բնակիչների համար այլընտրանք լինել։ Մասնավորապես, դիտարկվել է նաեւ Կոտայքում, Արմավիրում եւ Արարատում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեությունը։

Հաշվի առնելով, որ ԱԳԼՃԿ-ներ շահագործող տնտեսավարողների թիվը մեծ է, մարզերում սեղմված գազի իրացման վերաբերյալ ընդհանրական պատկերացում կազմելու նպատակով հանձնաժողովը դիմել է յուրաքանչյուր մարզում գործող առավել խոշոր 5 տնտեսավարող սուբյեկտի, որոնց իրացման ծավալներն էապես գերազանցել են մարզի մնացյալ ԱԳԼՃԿ-ներում իրացված գազի ծավալները։

2019 թ. Հունվար-ապրիլին Երեւանում գործող ԱԳԼՃԿ-ները «Գազպրոմ Արմենիայից» ձեռք են բերել եւ իրացրել ՀՀ-ում սեղմված գազի ամբողջ ձեռքբերումների շուրջ 22 տոկոսը, որը կազմում է շուրջ 38.320.464 խմ։ Հանձնաժողովը դիմել է Երեւանում եւ մերձակա շրջաններում (շուրջ 10 կմ) գործող ԱԳԼՃԿ—ները շահագործող 28 տնտեսավարողի՝ ներկայացնելու տեղեկատվություն 2018 թ. եւ 2019 թ. հունվար—ապրիլին գազի ձեռքբերման, իրացման եւ կորուստների, ընկերությունների ուղղակի, վարչական, ֆինանսական, իրացման եւ այլ ծախսերի, ինչպեսեւ՝ գազի վաճառքի գնի վերաբերյալ։ Շուկայի կառուցվածքն ու մասնակիցների մասնաբաժինները հաշվարկելու համար հանձնաժողովը դիտարկել է 2018 թ. եւ 2019 թ. Հունվար-ապրիլին տնտեսավարողների կողմից սեղմված բնական գազի իրացման ծավալները։ Տվյալներից պարզ է դառնում, որ Երեւանում եւ մերձակա շրջաններում դիտարկված տնտեսավարողների կողմից բնական գազի իրացման ոլորտում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեցող ընկերությունների մասնաբաժինը տատանվում է 9—11 տոկոսի շրջանակներում։

Հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է նաեւ գազի վաճառքի միջին կշռված գինը (2018 թ. եւ 2019 թ. Հունվար-մայիս)։ Մասնավորապես՝ Նոր-Նորք, Ջրվեժ, Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Առինջ տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 217 դրամ, 2019 թ. հունվար—ապրիլին՝ 214 դրամ, իսկ մայիսին՝ 299 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում գազի իրացումը խմ-ից կգ-ի անցման ժամանակ դիտարկված բոլոր տնտեսավարողները 1 կգ գազն իրացրել են գրեթե նույն գնով՝ 300 դրամ։ Դավիթաշեն, Զովունի եւ Արաբկիր տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 209 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 210 դրամ, իսկ մայիսին՝ 306 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում եւս գազի իրացումը կգ—ի անցման ժամանակ 6 տնտեսավարողից 3-ը 1 կգ գազի իրացման համար սահմանել են նույնական գին՝ 300 դրամ։ Աջափնյակ, Փարաքար, Արգավանդ, Մալաթիա-Սեբաստիա տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 207 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 213 դրամ, իսկ մայիսին՝ 304 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում նույնպես գազի իրացումը կգ-ի անցման ժամանակ 7 տնտեսավարողից 5-ը 1 կգ գազի իրացման համար սահմանել են գրեթե նույնական գին։ Շենգավիթ, Նուբարաշեն, Այնթապ, Էրեբունի տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 208 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 210 դրամ, իսկ մայիսին՝ 303 դրամ 1 կգ-ի համար։ Ի տարբերություն մյուս շրջանների, այստեղ տնտեսավարողների սահմանած գներն էապես տարբերվում են միմյանցից, եւ գները մրցակցային են։

Մի խոսքով՝ տվյալներից երեւում է, որ մի շարք ԱԳԼՃԿ-ներ, որոնք 1 խմ գազն իրացրել են տարբեր գներով, կգ-ով վաճառքի դեպքում, այսինքն՝ 2019 թ. մայիսին 1 կգ գազի վաճառքի համար սահմանել են միեւնույն գները։

Ի դեպ, այն դեպքում, երբ ընկերությունների կատարած ծախսերն էականորեն չեն փոփոխվել, կգ-ի վաճառքի համար միեւնույն գին սահմանելը կարող է ընկերությունների միջեւ փոխհամաձայնեցված գործողությունների տարրեր պարունակել։ Սրանից ելնելով՝ ՏՄՊՊՀ-ն դիտարկել է նաեւ ընկերությունների գնագոյացումը՝ պարզելու համար 2019 թ. մայիսին վաճառքի գների հիմնավորվածությունը։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի կողմից 2017 թ. Երեւանի նույն տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների 1 խողովակի հաշվով իրացված ծավալների համեմատությամբ երեւում էր, որ Երեւանի միեւնույն կամ մոտ գտնվող վարչական տարածքում գտնվող գազալցակայաններում 1 վաճառակետի հաշվով գազի իրացման ծավալները էականորեն տարբերվում են։ Եվ հաշվի առնելով, որ վարորդների համար էական դժվարություն չէ իրար մոտ գտնվող գազալցակայաններից որեւէ մեկում լիցքավորում իրականացնելը, հնարավոր է ստվերային շրջանառության առկայություն։ Նմանատիպ դիտարկումներ իրականացվել են նաեւ 2018 թ. եւ 2019 թ. Հունվար-մայիսի տվյալների հիմամբ, սակայն 1 խողովակի հաշվով իրացման ծավալների էական տարբերություններ չեն հայտնաբերվել։

Փորձեցինք պարզել՝ ՏՄՊՊՀ-ն Երեւանում եւ մերձակա շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների գնագոյացման ուսումնասիրություն արե՞լ է, արդյոք։ Գեղամ Գեւորգյանի խոսքով, իհարկե, արել է։ Եվ Երեւանում գործող գազալցակայանների գնագոյացման վերլուծությունը ցույց է տվել, որ ընկերություններն ունեն մի շարք ծախսեր, ինչպես օրինակ՝ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումները, որոնք կատարվում են տարին մեկ անգամ՝ տարբեր ամիսների։ Բացի այդ, գազի սպառումն ունի որոշակի սեզոնային բնույթ, մասնավորապես, ամռանը սեղմված բնական գազն ավելի շատ է իրացվում, քան ձմռանը։ Ընկերությունների կատարած ծախսերի եւ նրանց ստացած եկամուտների վերաբերյալ առավել ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով հանձնաժողովը ընկերությունների գնագոյացումը հաշվարկել է տարեկան կտրվածքով։ Մասնավորապես, սեղմված բնական գազի իրացման գնագոյացումը 1 խմ համար հաշվարկվել է ընկերությունների գործունեության 2018 թ. տվյալների հիման վրա, իսկ 2019 թ. մայիսի համար՝ միջին կշռված ծախսերը՝ ամսվա համար բազմապատկվել են 1.3947 գործակցով (նշված թիվը ստացվել է 1 խմ-ն 1 կգ-ի վերածելու համար կիրառվող 0.717 գործակցից ելնելով)։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ տնտեսավարողներ պահպանել են իրենց շահութաբերությունը, իսկ որոշների մոտ փոփոխություններ են եղել։ Վերջիններիս շահութաբերությունը 2019 թ. մայիսին 2018 թ. միջին շահութաբերության համեմատ փոփոխվել է -3 տոկոսից մինչեւ 4 տոկոս, իսկ որոշ ընկերությունների մասով՝ -4-ից մինչեւ 22 տոկոս։

Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է վկայել ընկերությունների կողմից վարվող նույնանման գնային քաղաքականությունը։ «Դա կարող է վկայել ընկերությունների միջեւ առկա հնարավոր գնային համաձայնությունների մասին»,–հարցին ի պատասխան համառոտեց ՏՄՊՊՀ նախագահը։

Մասնավորապես՝ խմ-ով վաճառելու դեպքում որոշ ընկերությունների մոտ առկա զրոյական, բացասական կամ ցածր շահութաբերությունը կարող է վկայել այն մասին, որ բնական գազը խմ—ով իրացնելիս թույլ են տրվել որոշակի թերլցումներ, ինչի հետեւանքով կարողացել են գազը վաճառել համեմատաբար ցածր գնով, իսկ կգ—ով իրացման դեպքում վերացել է թաքնված շրջանառությունը, եւ շահութաբերությունն արտացոլում է ընկերությունների մոտ առկա իրական պատկերը։ «Բայց պետք է նշել նաեւ, որ ընկերությունների ծախսերը 2019 թ. մայիսի դրությամբ հաշվարկվել են այն պայմանը հաշվի առնելով, որ ընկերությունները 1000 խմ բնական գազից ստանում են 717 կգ գազ, մինչդեռ հարկ է նշել, որ բնական գազն ԱԳԼՃԿ—ներին մատակարարելու ընթացքում ենթարկվում է մի շարք ֆիզիկական փոփոխությունների, ինչը կարող է հանգեցնել գազի խտության անկման։ Սա նշանակում է, որ հաշվարկներում հաշվի առնված չեն տնտեսավարողների կրած բնական վնասները, ինչը դիտարկելու դեպքում վերջիններիս ծախսերը կավելանան, իսկ շահութաբերությունը կնվազի»,-պարզաբանեց Գ. Գեւորգյանը։

Թե այս ապրանքային շուկայում ուրիշ ինչ խնդիրներ են վեր հանվել, եւ որն է ՏՄՊՊՀ-ի վերջնական եզրակացությունը, կմանրամասնենք մեր հաջորդ համարում։

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75