HIVE-ը ներկայացրել է լավագույն հայ հրեշտակ ներդրողների ցուցակը
HIVE Ventures-ն օրերս ներկայացրել էր «Looking for an angel investor? Here are some of the top we’ve worked with» հրապարակումը, որը թարգմանաբար ներկայացրել է Starthub Armenia-ն։
Յուրաքանչյուր ձեռնարկատեր ինչ-որ պահի պետք է կրիտիկական որոշում կայացնի, թե ինչպես լավագույնս ապահովի սեփական բիզնեսի ֆինանսավորումը՝ ընկերության երկարաժամկետ տեսլականն ապահովելու համար: Մի քանի տարի առաջ ֆինանսավորում փնտրող ձեռնարկատերերը միայն մի քանի տարբերակ ունեին.
– ստանալ վարկ փոքր բիզնեսի համար,
– վենչուրային ընկերություններից ստանալ ինստիտուցիոնալ ֆինանսավորում,
– սկսել բիզնես օգտագործելով անձնական միջոցներ + ընկերության եկամուտը:
Անցած 10 տարիների ընթացքում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, թե ինչպես են հիմնադիրները ֆինանսավորում իրենց բիզնեսը շատ վաղ փուլերում: Բազմաթիվ տարբերակներ են ավելացել որպես վերը նշված երեք «ստանդարտ» ֆինանսավորման այլընտրանք.
– պետական դրամաշնորհներ տեխնոլոգիական ոլորտում,
– Սաղմնային ինկուբատորներ և աքսելերատորներ,
– Crowdfunding հարթակներ,
– Եվ, վերջապես, հրեշտակ ներդրողները:
«Հրեշտակ ներդրող» տերմինը շատ տարածված է մեր ժամանակներում, բայց մի պահ հարցրեք ինքներդ ձեզ, թե կոնկրետ ի՞նչ է նշանակում «Հրեշտակ ներդրող»:
Հրեշտակ ներդրողները բարձր եկամուտ ունեցող մարդիկ են, ովքեր ձգտում են ներդրումներ կատարել ստարտափների մեջ, երբ դրանք գտնվում են սկզբնական փուլերում: Այս ներդրողները, որպես կանոն, ոլորտի մասնագետներ են, որոնք կամ հիմնել, կամ միացել են ընկերություններին վաղ փուլում, և, հավանաբար, եղել են մի քանի հաջող exit-ների մաս: Նրանց ռիսկի զգացումը սովորաբար ավելի բարձր է, քան սովորական ներդրողների մեծամասնությանը, ինչը թույլ է տալիս նրանց տեսնել կենսունակ հնարավորություններ, այն ժամանակ, երբ ուրիշները դրանք չեն տեսնում:
Ինչո՞ւ են նրանք այդքան կարևոր
Հրեշտակ ներդրողները դարձել են կարևոր մի մաս այսօրվա տեխնոլոգիական (հիմնականում) ստարտափների ֆինանսավորման ցիկլի համար:
Հրեշտակները սովորաբար ներդրում են կատարում ստարտափի վաղ փուլում` ձեռնարկատիրոջ նկատմամբ իրենց վստահության շնորհիվ և շարունակում են հանդես գալ որպես ռազմավարական խորհրդատուներ և կապող օղակ ձեռնարկատերերի համար: Նրանց ավելի քիչ է անհանգստացնում ներդրումների կարճաժամկետ վերադարձը, քանի որ նրանք հետաքրքրված են բիզնեսի երկարաժամկետ աճով և կենսունակությամբ:
Մասնավորապես, Հայաստանում գործող ստարտափերի համար հրեշտակ ներդրողները առաջարկում են արժեքի լրացուցիչ մակարդակ: Հայաստանում ֆինանսավորման ինստիտուցիոնալ փուլը raise անելը բավականին դժվար է: Ընդամենը մի քանի ընկերություն է, որ հիմնադրվել և վենչուրային դոլարներ է ներգրավել Հայաստանում գտնվելու ընթացքում:
Այսպիսով, ի՞նչ պետք է փնտրել հրեշտակ ներդրողի մեջ
Հրեշտակները արժեք են ավելացնում բազմաթիվ առումներով: Մասնավորապես, նրանք ներդրումներ են կատարում ձեր բիզնեսում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հրեշտակ ունի կապիտալ. դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ, թե որ հրեշտակն ներդրողն է համալպատասխանում ձեր բիզնեսին։ Նրանք կարող են ձեր ստարտափին արժեք ավելացնել այլ եղանակներով.
– Փորձը ձեր բիզնեսի ոլորտի շուկայում,
– Աշխատանքային փորձ մի ընկերությունում, որը (հավանաբար) հաջող exit է ունեցել,
– Փորձը` որպես ինստիտուցիոնալ ներդրողի,
– Մենթորությունը,
– Կապերը, կապերը, կապերը․․․
HIVE Ventures-ը պատմում է, որ նրանք պատիվ են ունեցել ներդրումներ կատարել աշխարհի շատ հեռանկարային ընկերություններում՝ Հայաստանից Եվրոպա և ԱՄՆ: Նրանք հանդիպել և ներդրումներ են կատարել հայկական համայնքում հայտնի հրեշտակ ներդրողների հետ: Ստորև ցուցակում HIVE-ը առանձնացրել է մի քանի հայ հրեշտակ ներդրողների և պատմել նրանց մասին:
Արմեն Ավեդիսյան
Արմենը Comparably-ի CMO-ն է։ Comparably-ն գործատուների համար ճշգրիտ և համապարփակ փոխհատուցման տվյալներ է ներկայացնում: Նախքան Comparably-ում աշխատանքի անցնելը Արմենը COO էր eharmony-ում, COO AOL-ում և CRO MyLife.com-ում: Որպես փորձառու ինտերնետ-մենեջեր՝ Արմենը տեխնոլոգիական ոլորտում իր խորը գիտելիքների և փորձի շնորհիվ կարողանում է բարելավել արդյունավետությունն ու եկամտաբերությունը:
Արգամ Դեր-Հարությունյան
Արգամ-ը պրոդուկտի և տեխնոլոգիաների ավագ փոխնախագահ է hitRECord.org-ում, որը առցանց համայնք է և production ընկերություն: HitRECord.org-ում աշխատելուց առաջ Արգամը ուներ գիտելիքների լայն բազա պրոդուկտի հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: Արգամը սկսեց իր կարիերան որպես Electronic Arts-ի պրոդուկտ մենեջեր և, ի վերջո, դարձավ VEVO-ի, PicsArt-ի և Discovery Inc.-ի պրոդուկտի փոխնախագահ:
Ռազմիգ Հովագիմյան
Ռազմիգը սերիալ ձեռնարկատեր է, որը մեդիա ոլորտում երկու ընկերություն է հիմնել և բերել հաջող exit-ի՝ Viki-ն (վաճառվել է Rakuten-ին) և Hoodline-ը (վաճառվել է NextDoor-ին): Մեդիա ոլորտում փորձ ունենալով՝ սկսած NBC Universal-ում աշխատելուց, Ռազմիգը իր տեխնոլոգիական գիտելիքները համատեղել է մեդիա ոլորտում փորձի հետ՝ կոնտենտի փոխանակման երկու յուրօրինակ հարթակ ստեղծելու համար: Ռազմիգը նաև հանդես է գալիս որպես Graph Ventures-ի գործընկեր՝ early-stage փուլի ձեռնարկատերերի վրա կենտրոնացած վենչուրային ընկերության, որը ավելի քան 100 ներդրում է կատարել:
Ադամ Կաբլանյան
Ադամը CYNORA-ի գլխավոր գործադիր տնօրենն է: Մինչև CYNORA-ին միանալը՝ Ադամը հաջող exit ունեցող մի շարք ընկերությունների հիմնադիրն էր կամ գլխավոր տնօրենը, հիմնականում կիսահաղորդիչների ոլորտում, ներառյալ Virage Logic-ը, Memoir Systems-ը և PlasmaSi-ն: Այսօր Ադամը ներգրաված է հայ համայնք տարբեր բնագավառներում կատարվող գործընթացներում, այդ թվում, որպես ՀԱՀ-ի խորհրդի անդամ և տարբեր հայկական ստարտափների հրեշտակ ներդրող:
Վահե Կուզոյան
Վահեն ServiceTitan-ի նախագահն ու համահիմնադիրն է, պատմության մեջ առաջին միաեղջյուրը, որը ղեկավարվում է հայերի կողմից: ServiceTitan-ը բիզնեսի կառավարման ունիվերսալ ծրագիր է, որը նախատեսված է տնային և առևտրային ծառայությունների բիզնեսների համար (օրինակ, ջրմուղագործ, էլեկտրիկներ և այլն): Վահեն ServiceTitan-ում կազմակերպում է ամբողջ արտադրանքը և ինժեներական աշխատանքները՝ ստեղծելով և խթանելով ընկերության արտադրանքի երկարաժամկետ տեսլականը: Որպես շատ հաջող ուղղահայաց SaaS բիզնեսի հիմնադիր՝ Վահեն կարող է խորհուրդներ տալ ամեն ինչի մասին՝ սկսած SaaS բիզնեսի մոդելներից մինչև բիզնեսի կարևորագույն արտադրանքի և զարգացման ռազմավարություններ:
Քրիստինա Մելաս-Կիրիազի
Քրիստինան հանդիսանում է Group Product Manager Affirm-ում, որը սպառողական վարկերի առաջատար մատակարարն է: Affirm-ում իր աշխատանքից առաջ Քրիստինան GoFundMe-ի ավագ գործադիր տնօրենն է եղել: Քրիստինան ավելի քան 4 տարի ակտիվ հրեշտակ ներդրող է եղել՝ մասնագիտանալով հիմնականում ֆինանսների, առողջապահության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում: Նրա հրեշտակ ներդրողի փորձը ներառում է ներդրումները Carrot, Needed, Pulsar, Habi, Emergence Labs, Kindest և Bitty ստարտափներում:
Ներսես Օհանյան
Ներսեսը Սան Ֆրանցիսկոյում բջջային և գենային թերապիայի ծրագրային և վերլուծական ընկերություն Vineti-ում հաճախորդների սպասարկման ավագ փոխնախագահն է: Մինչև Vineti-ին միանալը Ներսեսը եղել է դիզայնի և աճի վերլուծության գծով տնօրեն Viki-ում՝ ծրագրային ապահովման հարթակ, որը Rakuten-ը հաջողությամբ ձեռք է բերել 2013 թվականին։ Ներսեսը ակտիվորեն մասնակցում է հայ համայնքի կյանքին՝ որպես HyeTech-ի առաջնորդներից մեկը, որը տեխնոլոգիական ոլորտում հանդիպումների, գիտելիքների փոխանակման և գործընկերության հարթակ է հայերի համար:
Հովիգ Սաֆոյան
Հովիգը SADA systems-ի հիմնադիրն ու նախկին CTO-ն է։ Այն ամպային լուծումների առաջատար մատակարար է, որը մասնագիտանում է տեխնոլոգիական խորհրդատվության, ՏՏ ծառայությունների, հայտերի մշակման և կառավարվող ծառայությունների ոլորտում: Հովիգը ավելի քան 20 տարի ղեկավարել է SADA systems-ը իր կնոջ, Էննիի հետ, ձեռք բերելով մեծ գիտելիքներ բիզնես կառուցելու և ընդլայնելու վերաբերյալ: Այսօր Հովիգը հանդիսանում է SADA systems-ի հիմնադիր նախագահը:
Պատրիկ Սարկիսյան
Պատրիկը Raleigh & Drake-ի (RAD) համահիմնադիր և գործադիր տնօրեն է։ RAD-ը discovery հարթակ է, որն ապահովում է մենթորներով ճանապարհորդություններ ամբողջ աշխարհով: Նախքան RAD-ին միանալը, Պատրիկը ավտոմեքենաների և նորաձևության ոլորտի թվային դիզայնի և նորարարության պիոներ էր, ուներ շատ հաճախորդներ՝ Mercedes-Benz-ից և LVMH-ից մինչև Target: Պատրիկը նաև ONEArmenia բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, որը միտված է Հայաստանի ողջ տարածքում կայուն ծրագրերի ստեղծմանը:
Վաչե Շիրիկյան
Ներկայումս Վաչեն աշխատում է Netflix-ում՝ որպես հետազոտության և զարգացման ավագ մասնագետ, կենտրոնանալով պլատֆորմի Client Delivery-ի ստեղծման և օպտիմալացման վրա: Netflix-ից առաջ Վաչեի մասնագիտական փորձը ներառում է աշխատանք Lockheed Martin-ում (Space Systems) և Apple-ում: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Վաչեն աշխատում էր երեք մեծ հաջողություն ունեցող տեխնոլոգիական ընկերություններում, ինչը նրան թույլ տվեց հասկանալ, թե որքանով է արդյունավետ բիզնեսը մասշտաբում: Որպես նոր հրեշտակ ներդրող՝ Վաչեն վերջերս ներդրումներ արեց HIVE-ի վերջին ներդրումներից մեկում՝ Wirestock-ում:
Մագդալենա Եսիլ
Մագդալենան ավելի քան 30 տարի եղել է Սիլիկոնյան հովտի շարժիչ ուժը և եղել է տեխնոլոգիական առաջատարի դիրքում, որպես սերիական ձեռնարկատեր (ներառյալ CyberCash-ը և MarketPay-ը) և որպես ներդրող (Broadway Angels-ի հիմնադիրը և US Venture Partners-ի նախկին GP-ն): Թերևս առավել ուշագրավ է, որ Մագդալենան հիմնադիրների խորհրդի անդամ էր և Salesforce-ի առաջին ներդրողը, որը նա օգնեց բերել IPO-ի: Մագդալենան շատ ակտիվ է որպես հրեշտակ ներդրող, և նրա փորձի հարուստությունը անկրկնելի է: