2020թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումն աճել է 8.8%-ով
2020թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,036.4 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 304.4 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2020թ. հունվար-փետրվարին Հայաստանն արտահանել է 366 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 670.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում աճը կազմել է 8.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրվել է անկում 0.8%-ով: