ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա թափանցիկ
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբղջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 103 «կողմ» ձայն:
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Կարգավորումն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից:
Աննա Գրիգորյան