Google-ը սեփական վճարային քարտ կթողարկի
Google կորպորացիան պատրաստվում է թողարկել իր սեփական վճարային քարտը։ Խոսքը գնում է պլաստիկ և վիրտուալ քարտերի մասին։ Քարտը կկցվի Google օգտահաշվին և թույլ կտա վճարումներ իրականացնել։
Քարտով իրականացված վճարումներին հետևելու համար կթողարկվի հատուկ հավելված։ Քարտ կթողարկվի Google-ի գործընկեր բանկերի հետ՝ Citi և Stanford Federal Credit Union։ Քարտը գործելու է VISA վճարային համակարգում։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Apple կորպորացիան ներկայացրեց իր վճարային քարտը, որը գործում է Mastercard համակարգում։ Քարտ թողարկվեց Goldman Sachs բանկի հետ համատեղ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։