Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 435.00+3.00 EUR SELL - 440.00+2.00
OIL:  BRENT - 94.12+0.86 WTI - 90.09-1.29
COMEX:  GOLD - 5091.50-1.06 SILVER - 84.03+0.25
COMEX:  PLATINUM - 2175.30+1.09
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 157.86+0.08 EUR/GBP - 1.1609-0.08
FOREX:  EUR/USD - 1.1609-0.08 GBP/USD - 1.3417+0.04
STOCKS RUS:  RTSI - 1135.95-0.20
STOCKS US: DOW JONES - 47740.80+0.50 NASDAQ - 22695.95+1.38
STOCKS US: S&P 500 - 6795.99+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 54248.39+2.88 TOPIX - 3664.28+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25959.90+2.17 SSEC - 4123.14+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 10249.52-0.34 CAC40 - 7915.36-0.98
STOCKS EUR:  DAX - 23409.37-0.77
10/03/2026  CBA:  USD - 377.41+0.12 GBP - 507.62+4.13
10/03/2026  CBA:  EURO - 439.27+3.12
10/03/2026  CBA:  GOLD - 61718-480 SILVER - 1012.5+13.7
Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2020թ. I եռամսյակ. առաջատարը Գազպրոմ Արմենիան է
22/04/2020 11:02
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2020թ. I եռամսյակ. առաջատարը Գազպրոմ Արմենիան է

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 17.77 մլրդ դրամ՝ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 30.96%-ով կամ 4.2 մլրդ դրամով։ 2019թ.-ին I եռամսյակում Գազպրոմ Արմենիան նույնպես առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 15.32 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.49 մլրդ դրամով կամ 19.43%-ով։ 2019թ. I եռամսյակում Գրանդ Տոբակոն նույնպես երկրորդն էր։

Եռյակը եզրափակում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը՝ 5.38 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ՝ +1.42 մլրդ կամ +35.97%։ 2019թ I եռամսյակում ընկերությունը 6-րդն էր։

Չորրորդ տեղում է ՍիՓիԷս Օիլը, որը պետբյուջե է վճարել 4.34 մլրդ դրամ հարկ՝ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.57 մլրդ դրամով կամ 15.17%-ով։ 2019թ. I եռամսյակում ընկերությունը 7-րդն էր։

Հինգերորդ տեղում է ՄՏՍ Հայաստանը՝ 3.89 մլրդ դրամով և արձանագրած 3.69 մլրդ կամ +1855% աճով։ 2019թ. I եռամսյակում ընկերությունը 202-րդն էր։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 6-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 3.48 մլրդ դրամ հարկ, 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3.2 մլրդ դրամով կամ 47.94%-ով։ 2019թ. I եռամսյակում ընկերությունը 3-րդն էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան 7-րդն է՝ 3.46 մլրդ դրամ՝ +2.36 մլրդ դրամ կամ +215.72%։ 2019թ. I եռամսյակում ընկերությունը ցուցակի 32-րդ հորիզոնականում էր։

Հայաստանի Էլեկտրական Ցանցերը ութերորդն է՝ 3.38 մլրդ դրամ՝ -1.16 մլրդ դրամ կամ -25.55%։ 2019թ I եռամսյակում ընկերությունը ցուցակի 4-րդ հորիզոնականում էր։

Ֆլեշը իններորդն է՝ 3.18 մլրդ դրամ՝ -0.57 մլրդ կամ -15.28%։ 2019թ I եռամսյակում ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Ակվիլոն Թրեյդը եզրափակում է տասնյակը՝ 2.97 մլրդ դրամ՝ -0.44 մլրդ դրամ կամ -12.96%։ 2019թ I եռամսյակում ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3 ներկայացնում են էներգակիրների, 3՝ ծխախոտագործության, մեկական ընկերությամբ ներկայացված են՝ հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, առևտրի և էներգետիկային ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 63.19 մլրդ դրամ հարկ, ինչը տասնյակում տեղ զբաղեցրած ընկերությունների 2019թ. համանման ցուցանիշից ավել է 9.37 մլրդ դրամով կամ 17.41%-ով, իսկ 2019թ. նշված ժամանակահատվածի առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշից ավել 3.58 մլրդ դրամով կամ 6%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 146.69 մլրդ դրամ է, ինչը 14.63 մլրդ դրամով կամ 11.08%-ով գերազանցում է 2019թ. համանման ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 245.63 մլրդ դրամ, ինչը 2019թ. համանման ցուցանիշից ավել է 24.61 մլրդ դրամով կամ 11.13%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 21.91%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 59.72%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 21/04/20 դրությամբ՝ 480.87 դրամ) , ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 111.92 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 305.05 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 510.8 մլն դոլար։

10/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
+0.12
Եվրո (EUR)
439.27
+3.12
Ռուբլի (RUR)
4.7901
-0.0314
Լարի (GEL)
137.62
+0
61718
-480
Արծաթ
1012.5
+13.7