Հաջողությամբ մարվել են Արմսվիսբանկ ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերը
Սույն թվականի ապրիլի 27-ին մարվել է 27.04.2015թ-ին թողարկված 5.000.000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով (5000 հատ 1000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով) AMSWISB23ER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆոնդային բորսայում շրջանառության ողջ ընթացքում վերը նշված թողարկման պարտատոմսերով իրականացվել են 62 հատ գործարքներ՝ 1,936,035.19 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:
Ներկայումս բորսայում շրջանառվում են Բանկի 8 թողարկման պարտատոմսեր, որոնց ընդհանուր անվանական ծավալը կազմում է` 8 մլրդ ՀՀ դրամ, 13 մլն եվրո, 31 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, Բանկը հետագայում ևս կշարունակի հանդես գալ պարտատոմսերի թողարկումների նոր նախաձեռնություններով: