Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ակտիվացրեք Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների փաթեթները՝ վճարելով հետո
29/04/2020 21:49
Կիսվել

Ակտիվացրեք Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների փաթեթները՝ վճարելով հետո

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ կարելի է ակտիվացնել «X», «Y», «Z» կանխավճարային սակագնային պլանի փաթեթները՝ անկախ հաշվեկշռի վրա բավարար գումարի առկայությունից:

Փաթեթների ակտիվացման համար օգտագործված գումարը կգանձվի հաշվեկշռից, երբ այն վերալիցքավորվի: Օրինակ, եթե հաշվեկշռին այս պահին առկա է 800 դրամ, և Դուք պետք է վերաակտիվացնեք Ձեր «Z» սակագնային պլանի փաթեթները, ապա, *208*5# հավաքելու դեպքում Ձեր փաթեթները կակտիվանան, իսկ պակասող 1000 դրամը կգանձվի հաշվեկշռից, երբ այն  նորից լիցքավորեք:

Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*5# հրահանգը:

Ծառայությունը հասանելի է նաև «Լիցք+» ծառայությունն ակտիվ լինելու դեպքում։

Առաջարկն ուժի մեջ է մինչև 31.05.2020թ., ներառյալ:

Մնացեք տանը և շարունակեք օգտվել ձեր սակագնային պլանի փաթեթներից ՝ ինչպես միշտ:

Հիշեցնենք, որ Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար հաշվի առնելով, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարևոր բջջային հավելվածներից՝ մինչև 31.05.2020թ., ներառյալ: Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են ՎիվաՄՏՍի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջի համապատասխան բաժին՝ https://www.mts.am/Individual-customers/mobile-connection/Tariffs-and-discounts/x-y-z-tariff-plans/for–prepaid կամ զանգահարել 111:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

 

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32