Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթ
03/05/2020 17:46
Կիսվել

Օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթ

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» ծրագրի (OFDNA) շրջանակում մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը։

Մրցույթին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ֆերմերները, կոոպերատիվները, վերամշակող կազմակերպությունները, որոնք արդեն ներգրավված են կամ ցանկություն ունեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։

Հայտերը կարող եք լրացնել առցանց կամ թղթային տարբերակով (Word PDF): Հայտերի ընդունման վերջնաժամկետը  30.09.2020թ.-ն է: 

Մրցույթի մանրամասներին, պահանջներին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝

Լոռու մարզ՝

Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:

Տավուշի մարզ՝

Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:

Գեղարքունիքի մարզ՝

Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:

Ծրագիրը (OFDNA) եռամյա է, այն իրականացվում է «Էկո-Գլոբ» բնապահպանական  հասարակական կազմակերպության և «Բեզոար»  վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպության կողմից, ուղղված է Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 գյուղերում օրգանական գյուղատնտեսության զարգացման, կոոպերատիվների ստեղծման և ստացված արտադրանքի վաճառքի խթանմանը: Ծրագրի հիմնական նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը և կենսաբազմազանության պահապանությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)55575528 հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։

 

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21