Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Բյուջեի եկամուտներն ավելացել են 43.6%-ով. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը
06/05/2020 11:59
Կիսվել

Բյուջեի եկամուտներն ավելացել են 43.6%-ով. Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը

ՀՀ կառավարությանը հեղափոխությունից հետո հաջողվել է  1 տարի 8 ամսում պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43.6 տոկոսով, այդ միջոցներով բիզնեսին է վերադարձվել նաև շուրջ 199 մլրդ դրամի պարտք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս: 

«2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և այդ ամբողջական տարին էր, որ պետք է լիարժեք պատկերացում տար մեզ հետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Ըստ այդմ շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019-ին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,-ասաց Փաշինյանը:

2018-2019 թթ. ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել է 505 մլրդ դրամով: Սա ավելի քան 1 մլրդ դոլար է: Եվ այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43.6 տոկոսով: «Ուզում եմ ընդգծել մինչև հեղափոխական շրջանում իմ արած այն հայտարարությունը, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30-35 տոկոսով: Ըստ էության 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է պետական բյուջեի եկամուտները ավելացնել 43.6 տոկոսով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ներկայացրեց, թե այդ միջոցներն ինչպես են օգտագործվել: Օրինակ 199.1 մլրդ դրամով նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները: Նա նշեց՝ դե ֆակտո լուծվել է տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը, այսինքն՝ շուրջ 199 մլրդ դրամ պարտք վերադարձվել է բիզնեսին: «Ընդ որում դրանից 40 մլրդը պարտքերն են, որոնք 2017-ին ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններով ըստ էության դասակարգվել էին որպես 3-րդ սորտի պարտք, այսինքն՝ այդտեղ կար ակնարկ, որ պետությունը ըստ էության հրաժարվում է այս պարտքից: Բայց մենք, հաշվի առնելով նաև բյուջեի եկամուտների գերակատարումը, համարեցինք, որ դա տնտեսական ակտիվացման լավ խթան կլինի և որոշեցինք այդ պարտքը վերադարձնել: Իսկ մնացած 306 մլրդ դրամը ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչը օգտագործվել է կոնկրետ նպատակների համար՝ և կապիտալ ներդրումներ, և աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումներ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, որ 2019-ին տնտեսական աճը ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Փաշինյանն ամենակարևոր արդյունքներից մեկն այն համարեց, որ մշակող արդյունաբերությունում աճը 2019-ին կազմել է 12 տոկոս, 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ կառուցվածքում մշակող արդյունաբերությունը (առանց հանքարդյունաբերության) դարձել է տնտեսության առաջատար ճյուղը: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019-ին աճել է 10.3 տոկոսով, արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների, խաղողի գինու, բուսական ծագման արտադրանքի ապրանքախմբերում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019-ին գրանցվել է շրջանառության շուրջ 30 տոկոս աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ: Աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.3 տոկոսով: 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.2 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ  635 մլն դոլարով կամ 41.3 տոկոսով: 

 

Աննա Գրիգորյան

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32