Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԲՐՈՔԵՐՆ ԻՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
06/07/2009 10:16
Կիսվել

ԲՐՈՔԵՐՆ ԻՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

PVM Oil Futures Limited ընկերությունը հրապարակել է իր այն բրոքերի անունն, ով նավթային ֆյուչերսներով իրականացված գործարքների արդյունքում ընկերությանը հասցրել է շուրջ 10 մլն դոլարի վնաս: Լոնդոնյան բրոքերային ընկերության աշխատակից Սթիվ Պերկինքսը հունիսի 30-ին կնքել է Brent տեսակի նավթի մատակարարման ֆյուչերսային խոշոր գործարքներ, ինչի արդյունքում ընկերությունը կրել է մեծ վնասներ: Ասիական շուկաներում նավթի նկատմամբ պահանջարկի աճը հանգեցրել էր նավթի գների աճի: Հունիսի 30-ին աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների ընթացքում Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը մեկ ժամվա ընթացքում աճել է շուրջ 2 դոլարով և հասել այս տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին` 73,5 դոլար մեկ բարելի դիմաց, և  հենց այդ մեկ ժամվա ընթացքում ընկերության բրոքերը կնքել է 16 մլն բարել նավթի մատակարարման գործարքներ, որոնց ընդհանուր ծավալը մոտ 32 անգամ գերազանցել է առևտրային գործարքների միջին ծավալը: Այս գործարքների կնքման արդյունքում  բորսաներում նավթի գների անկում է գրանցվել, ինչի արդյունքում էլ  ընկերությունը կրել է ավելի քան 10 մլն դոլարի վնաս: Նշենք նաև, որ բրոքերային ընկերությունները սովորաբար իրականացնում են միջնորդավորված գործառնություններ ֆոնդային բորսաներում` խոշոր բանկերի և հեջ-ֆոնդերի պատվերներով, և իրավունք չունեն իրենց անունից գործարքներ կնքել նավթային շուկաներում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52