LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 14/07/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ցինկի, պղնձի և անագի գներն աճել են: Ընդ որում ցինկի գինը գրանցել է ռեկորդային աճ` 6.83%, և կազմել 1595 դոլար. պղնձի գինն աճել է 1.09%-ով և կազմել 4882.5 դոլար, իսկ անագի գինն աճել է 1.42%-ով և կազմել 12500 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում նվազել են կապարի, ալյումինի և նիկելի գները: Ալյումինի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 1563.5 դոլար, նիկելի գինը նվազել է 1.1%-ով և կազմել 14415 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 1595 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: