Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ
14/10/2009 18:13
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկարության մարդկային ռեսուրսների ձևավորման և զարգացման ռազմավարությունը համահունչ է ընկերության` Հայաստանի կորպորատիվ քաղաքացիության հայեցակարգից բխող առաքելությանը և նպատակներին: Միջանձնային հարաբերությունները և կադրերի զարգացումը մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության առաջնային նպատակն են, հատկապես 1200 աշխատակից ունեցող այնպիսի ընկերության համար, ինչպիսին ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել և որդեգրել է կորպորատիվ արժեքների համակարգ, որը մենք անվանում ենք Հիմնարար արժեքներ: Դրանք պարտադիր են կազմակերպության բոլոր աշխատակիցների համար. անխտիր բոլոր օղակների աշխատակիցներն առաջնորդվում են այդ արժեքներով, որոնց թվում են`  Աշխատանքը, Թափանցիկությունը, Տեր լինելը, Հաճախորդամետությունը, Հարգանքը, Արդյունավետությունը և Թիմային աշխատանքը:

«Հիմնարար արժեքների որդեգրմամբ նշանավորվեց ընկերության կազմակերպական զարգացման նոր շրջափուլը: Այդ արժեքներն ինքնանպատակ  չեն, դրանք հետապնդում են վերջնական արդյունք: Մենք` իբրև ընտանիք, հավատարիմ ենք այդ արժեքներին, և դա է այն առանցքային հենքը, որը մեզ թույլ է տալիս հաշվետու լինել ընկերության թե’ արտաքին, թե’ ներքին շահառուների առջև», – նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձևավորել է գործնական գիտելիքի հսկայական պաշար: Լինելով կորպորատիվ քաղաքացի և հոգալով մեր երկրի երիտասարդ սերնդի ապագայի համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաստատակամ է հայաստանյան երիտասարդությանն աջակցելու հարցում` օգնելու նրան ապահովել սեփական ապագան և արժեքներ ստեղծել սեփական երկրի համար: Համահունչ այս նպատակներին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձևավորել է Կարիերայի զարգացման ուրույն ծրագիր, որն ուսանողներին օգնում է համատեղել տեսական և գործնական գիտելիքները, կիրառելով դրանք հեռահաղորդակցության ոլորտում:

Կարիերայի զարգացման ծրագիրը գործում է չորս հիմնական ուղղություններով. ուսանողների ստաժավորում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, ինչպես նաև ընկերության մասնագետների կողմից անցկացվող բարձրագույն ուսումնական հաստատություններում հրավիրյալ դասախոսություններ և դասընթացներ: Այսպես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցը նպատակ է հետապնդում աջակցել ուսանողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների կողմից անցկացվող դասընթացների միջոցով ընդլայնել մասնագիտական գիտելիքները: Յուրաքանչյուր դասընթաց նվիրված է նեղ մասնագիտական թեմայի և մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն փոքրաթիվ ընկերություններից է, ուր հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լիովին օգտագործել մեզ բոլորիս տրված հավասարության իրավունքը: Այսօր մեր ընկերությունն ունի հատուկ կարիքներով ավելի քան 30 աշխատակից:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48