Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ԱՐԵԳՆԱԶԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
07/12/2009 19:42
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ԱՐԵԳՆԱԶԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ առաջատար օպերատորը բջջային կապի մասին պատկերացումների շրջանակն ընդլայնելու հնարավորություն է տրվել այլընտրանքային մանկավարժության ուղին ընտրած «Արեգնազան» կրթահամալիրի սաներին:

Ազատ ու ստեղծագործ անհատի կայացումը կարևոր է «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժների և սաների համար: Այդ տեսանկյունից, նրանց համար հեռահաղորդակցության ոլորտը  նորովի ընկալելու հնարավորություն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կառավարման նորօրյա պահանջներին, ընկերության անցուդարձին և բջջային հեռախոսից օգտվելու մշակույթին ծանոթանալու հնարավորությունը: Աշակերտների հարցասիրությունը լիրաժեք բավարարելու նպատակով ընտրվել էր զրույցի և հարցերի միջոցով  հետադարձ կապի ապահովման մեթոդը: Գլխավոր տնօրենի աշխատասենյակում, սպասարկման ու զանգերի կետրոնում և Կենտրոնական համակցման համակարգերի շահագործման ստորաբաժնում լինելու հնարավորությունն էլ ամբողջացրեց կառավարման մշակույթի վերաբերյալ  նրանց ընկալումը:

«Մեր ընկերության ծավալած կոմերցիոն գործունեության հիմքում ընկած են բիզսես վարելու օրենքներն ու գործարար էթիկան: Օրինակելի գործունեության ձգտողները պետք է կարևոր տեղ հատկացնեն կառավարման մշակույթին` գիտակցելով, որ  անկախ ունեցած հնարավորություններից` բազմաշերտ հասարակության մեջ հավասար են բոլորը: Մենք առաջնորդվում ենք այդ գիտակցությամբ և վստահաբար կարող ենք արձանագրել, որ սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ կարողանում են ինքնադրսևորվել և արդարացնել  բոլորի հույսերը »,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Զրույցից հետո, հյուրերը հնարավորություն ունեցան տեղում պատկերացում կազմել «Տեսազանգ» և «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունների տված հնարավորությանը, բաժանորդների սպասարկման մեթոդներին և հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37