Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50-2.50 EUR SELL - 445.00-2.00
OIL:  BRENT - 65.04-1.31 WTI - 61.38-1.21
COMEX:  GOLD - 3976.60-1.72 SILVER - 47.22-2.26
COMEX:  PLATINUM - 1635.10-2.96
LME:  ALUMINIUM - 2798.50+3.94 COPPER - 10867.50+3.59
LME:  NICKEL - 15492.00+1.14 TIN - 37060.00+0.47
LME:  LEAD - 2030.00+0.30 ZINC - 3010.50-0.33
FOREX:  USD/JPY - 152.71+0.09 EUR/GBP - 1.1568-0.65
FOREX:  EUR/USD - 1.1568-0.65 GBP/USD - 1.3305-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.93+3.13
STOCKS US: DOW JONES - 46358.42-0.52 NASDAQ - 23024.63-0.08
STOCKS US: S&P 500 - 6735.11-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9509.40-0.41 CAC40 - 8041.36-0.23
STOCKS EUR:  DAX - 24611.25+0.06
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
26/12/2009 13:10
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կառավարման մեթոդների նրբություններին ծանոթացել են Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողները:

Հարկավոր է ոչ միայն դիմակայել հնարավոր մարտահրավերներին, այլև ապահովել զարգացում: Դրան ձգտող ընկերության համար պետք է մերժվեն միայն պահանջելու  չարդարացված սկզբունքը, եղած գիտելիքներով սահմանափակվելու բավարարվածությունն ու գործատու-աշխատող հարաբերությունների թերագնահատումը: Հարգանքի վրա խարսխված կառավարումը երաշխավորում է ցանկալի արդյունք` բոլորի համար: Դրանում հասցրել է համոզվել Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանրապետության բոլոր բուհերի ուսանողների հետ կիսում է ամենաարժեքավոր տեղեկատվությունը` ձեռքբերումների արդյունքում կուտակած փորձը:

«Այն, որ մեր ընկերության ոչ կոմերցիոն գործունեությունը հասարակության կողմից հաճախ ընկալվում է որպես բարեգործություն, շփոթմունքի արդյունք է: Ցանկացած կազմակերպություն պետք է գիտակցի, որ տնտեսության մեջ կոկրետ ուղղվածություն ունենալուց բացի, հասարակության հանդեպ պետք է կրի որոշակի պատասխանատվություն: Դա է քաղաքակիրթ կառավարման այն մոդելը, որը հնարավորություն կտա սեփական ջանքերով նպաստել ամուր հիմքերի վրա զարգացող  երկրի կառուցմանը»,- անմիջական զրույցի ընթացքում ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Դասախոսությանը հաջորդած հարցերի արդյունքում, ուսանողները մանրամասն տեղեկություն ստացան նաև այլ թեմաների մասին:  Փորձի փոխանակում և կարիերայի զարգացում ենթադրող ծրագրի շրջանակներում ընդգրկված է լինելու նաև Հայաստանի պետական ագրարային համալսարանը:   

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.16 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81