Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – 3G ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է
14/01/2010 14:10
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – 3G ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Հայաստանում 3G ցանցի ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցի ծածկույթով լիովին ապահովված են Աբովյան, Վանաձոր, Գյումրի և Էջմիածին քաղաքները: Բացի այդ, Երևանում տեղադրվել են կապի տասնյակ օբյեկտներ և 3G ցանցի ունակությունն ավելացվել է ավելի քան 2 անգամ: Նոր բազային կայաններ են հայտնվել Երևանի բոլոր շրջաններում, այն վայրերում, որտեղ հաճախորդներն առավել ակտիվ են օգտվում բջջային կապից:

«Տարեսկզբին մենք հաճելի անակնկալ ենք պատրաստել մեր հաճախորդներին: Անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունը կշարունակի ավելացնել երրորդ սերնդի ցանցի ունակությունը Երևանում և այն քաղաքներում, որտեղ արդեն հասանելի է այդ տեխնոլոգիան, զուգահեռաբար ավելացնելով դրա տարածման աշխարհագրությունը: Մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք եռապատկել 3G բազային կայանների ընդհանուր քանակը», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Երրորդ սերնդի ցանցը (3G)  բջջային կապի բաժանորդներին ապահովում է ավանդական ծառայությունների ավելի բարձր որակ և ընձեռում սկզբունքորեն նոր ծառայությունների հնարավորություն` արագ ինտերնետ-մատչում, բջջային հեռուստատեսություն, տեսազանգ և այլ:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58