Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿԱՆԱՅՔ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԼԱՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
21/01/2010 13:25
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿԱՆԱՅՔ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԼԱՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության անդամներն ու նրանց աջակցությամբ առաջնորդության դասընթացներ  անցածները, իրենց հմտությունները հարստացրել են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի փոխանցած փորձով:

ՀԵԿԱ-ն կարևոր է համարում ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ կանանց տրված ինքնադրսևորման հնարավորությունը: Առավել ինքնավստահ լինելու և լիարժեք քայլեր կատարելու հարցում էլ` կուտակած գիտելիքները կառավարման մշակույթի ոլորտում զարգացնելու հնարավորությունը: Հատկապես դրանով է պայմանավորված ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ կազմակերպության համագործակցությունը:
Արդյունավետ կառավարման ճանապարհը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ, սկսվում է ընկերության ներսում արժեքային քաղաքակիրթ ու բարոյական համակարգի ներդրումից և շարունակվում` յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորվող հոգատարությամբ, նրանց գնահատելու, խրախուսելու և  կատարելագործվելու համար ընձեռած հնարավորությամբ: Կառավարման քաղաքակիրթ այդ մոդելի հիմքում նաև խտրականությունը բացառելն է:

«Անկախ զբաղեցրած դիրքից և պատասխանատվության չափաբաժնից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընտանիքում բոլորի համար ընդհանուր է կարևոր մի արժեք` հարգանքը: Միայն պահանջելու ղեկավարի մոտեցումն անհեռանկար է ու մերժված: Կարևոր է մեզանում արմատավորված այն հոգեբանությունը, որ հարգանքը ծնում է պատասխանատվության մեծ զգացում, նվիրում և կազմակերպության առաջընթացն ապահովելու համար` նույնիսկ անհնարինը հնարավոր դարձնելու ցանկություն: Ակնհայտ է, որ աշխատակիցների ջանքերը պետք է լինեն գնահատված` անկախ նրանց տարիքից կամ սեռից»,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում` ակտիվ հարցադրումների և դրանց տրվող անկեղծ պատասխանների ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.11 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2