Բիզնես

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 446.00+1.50 EUR SELL - 450.00+0.50
OIL:  BRENT - 69.73-0.57 WTI - 65.26+0.11
COMEX:  GOLD - 3842.40+1.39 SILVER - 47.19+1.77
COMEX:  PLATINUM - 1618.30+1.79
LME:  ALUMINIUM - 2638.00-0.77 COPPER - 9974.50-2.78
LME:  NICKEL - 15354.00+0.49 TIN - 34302.00-0.40
LME:  LEAD - 2002.00-0.67 ZINC - 2888.50-1.30
FOREX:  USD/JPY - 148.71-0.52 EUR/GBP - 1.1723+0.19
FOREX:  EUR/USD - 1.1723+0.19 GBP/USD - 1.3439+0.29
STOCKS RUS:  RTSI - 1027.06+0.63
STOCKS US: DOW JONES - 46247.29+0.65 NASDAQ - 22484.07+0.44
STOCKS US: S&P 500 - 6643.70+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 45354.99-0.87 TOPIX - 3187.02+0.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26128.20-1.35 SSEC - 3828.11-0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9284.83+0.77 CAC40 - 7870.68+0.97
STOCKS EUR:  DAX - 23739.47+0.87
26/09/2025  CBA:  USD - 382.71-0.76 GBP - 510.8-4.78
26/09/2025  CBA:  EURO - 446.43-3.96
26/09/2025  CBA:  GOLD - 45905-471 SILVER - 552.96+12.03
SuperAnnotate. 3 միլիոն դոլար ներդրում՝ համակարգչային տեսողության ոլորտը հեղաշրջելու համար
12/06/2020 11:09
Կիսվել

SuperAnnotate. 3 միլիոն դոլար ներդրում՝ համակարգչային տեսողության ոլորտը հեղաշրջելու համար

Սաղմնային ներդրման շրջափուլում (seed round) SuperAnnotate-ը 3 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Point Nine Capital-ի, Runa Capital-ի և Fathom Capital-ի կողմից։ Այս փուլում մասնակցում էին նաև նախորդ ներդրողները՝ Berkeley SkyDeck Fund-ը և Plug and Play Ventures-ը: SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժիներների և անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված անոտացիոն հարթակ է։

SuperAnnotate-ը ամբողջովին ապահովում է նկարների անոտացիայի գործընթացների կառավարումը մեքենայական ուսուցման ինժիներների և անոտացիա իրականացնող թիմերի միջև: SuperAnnotate-ի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչև տասն անգամ արագ՝ միևնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը: Փետրվարին օնլայն հարթակի թողակումից ի վեր ընկերությունն արդեն գրավել է ավելի քան 3000 օգտատեր համակարգչային տեսողության բնագավառի ավելի քան 100 ընկերություններից ինչպես նաև անոտացիոն ծառայություններ մատուցողներից:

SuperAnnotate-ի կառուցած հարթակը ապահովում է համապարփակ (ամբողջական) համակարգեր օգտատիրոջ, տվյալների և որակի կառավարման համար` համակցված մեքենայական ուսուցման առաջադեմ գործիքների հետ։ Այդպիսիք են իտերացիոն մոդելի վարժեցումը (Iterative model traianing), օբյեկտների կանխատեսումը և ընկերության արտոնագրված սեգմենտացիայի տեխնոլոգիան`ինչը բերում է փիքսել ճշգրիտ անոտացիայի գործառույթների բազմակի արագացման։

Բացի այդ, հարթակը ընկերություններին հնարավորություն է տալիս փորձնական նախագծեր ուղարկել SuperAnnotate-ի գործընկեր անոտացիոն թիմերին ընդամենը մեկ քայլով: Այդպիսով, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընկերությունները կարող են ընտրել համապատասխան անոտացիոն գործընկեր ըստ գին/որակ/ժամանակ պահանջի։ Մինչ SuperAnnotate-ի գործունեության սկիզբը, այս գործընթացը ամիսների թեստավորում և բանակցություններ էր պահանջում:

Անոտացիայի արդյունքում մշակված տվյալները կարևորագույն նշանակություն ունեն ինքնագնաց ավտոմեքենաների, մանրածախ առևտրի, առողջապահության և այլ ոլորտների առաջխաղացման համար։ Ակնկալվում է, որ անոտացիոն գործիքների շուկան մինչև 2027 թվականը կհասնի 2,57 միլիարդ դոլարի արժողությանը : Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ծրագրերի զգալի մասում տվյալների նախապատրաստումը և ինժիներական աշխատանքները ստանձնում են ժամանակի ավելի քան 80% -ը : Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլիի) մեքենայական ուսուցման առաջատարգիտաշխատող և պրոֆեսոր Pieter Abbeel-ը, ով նաև ընկերության խորհրդատուներից է,  հայտարարել է. «Այս դժվարին ժամանակաշրջանում այդպիսի մեծ ներդրում ստանալու ունակությունը վկայում է SuperAnnotate-ի տեխնոլոգիայի արժեքի մասին, որը նրանք ապահովում են սեմանտիկ սեգմենտացիայի մեջ, և վերջինիս կարողությունը զգալիորեն
բարձրացնելու անոտացիոն աշխատանքների արդյունավետությունը»:

Միաժամանակ, Shareme Roomy- ը՝ տվյալների պիտակավորման մաշտաբային ծառայության Acme AI- ի գործադիր տնօրենը, ասում է. «Համեմատ նմանատիպ այլ հարթակների՝ SuperAnnotate ի ալգորիթմը հնարավորություն է տալիս անոտատորներին աշխատել շատ ավելի արագ առանց սխալներ թույլ տալու: Նրանց արտոնագրված սմարթ սեգմենտացիոն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մի քայլով կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում պահանջում էին շատ ժամանակ և ճշգրտություն, և սա ֆենոմենալ է»: «Հրապարակվելով ընդամենը երեք ամիս առաջ՝ մենք չափազանց ոգևորված էինք մեր հարթակի՝ հազարավոր մեքենայական ուսուցման ինժիներների և մեծ անոտացիոն թիմերի կողմից բարձր մակարդակի ընդունելությունից», – ասում է SuperAnnotate- ի գլխավոր տնօրեն Տիգրան Պետրոսյանը: «Սա ապացուցում է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մի բան, որը հաճախորդները գնահատում են: Դա մեզ դարձնում է շատ հպարտ և էլ ավելի է
պարտավորեցնում տքնաջան աշխատել մեր համայնքին բավարարելու համար»:

«Point Nine-ում մենք արդեն 10 տարի է ինչ ներդրումներ ենք անում ոլորտում արդիական գործիքներ ստեղծող ընկերությունների մեջ, աջակցում ենք այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Contentful- ը CMS ոլորտում, կամ Algolia-ն որոնման ոլորտում: Մենք հավատում ենք, որ սկսելով անոտացիայից՝ SuperAnnotate- ը կարող է դառնալ հաջորդ սերնդի ծրագրային ապահովման կարևորագույն մասը իր ներկառուցված ընկալման հնարավորությունների շնորհիվ: Մենք հպարտ ենք, որ այդ ճանապարհորդության փոքր մասն ենք»:

SuperAnnotate- ը հիմնադրվել է 2018 թ.-ին ՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ և սմարթ
անոտացիոն գործիքը ստեղծելու համար: SuperAnnotate-ի սմարթ սեգմենտացիայի տեխնոլոգիան, որը մշակվել է համահիմնադիր և տեխնոլոգիական գծով տնօրեն Վահան Պետրոսյանի կողմից Շվեդիայի KTH Royal Technology Institute-ի ասպիրանտուրայում սովորելու տարիներին, դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր SuperAnnotate- ը հանդիսանում է ոլորտի ամենահզոր անոտացիոն պլատֆորմը, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման և կայծակնային արագ ու խիստ ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջև: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք․ https://www.superannotate.ai :

Point Nine Capital- ը Բեռլինում գործող վենչուրային կապիտալի ընկերություն է, որը կենտրոնացած է սաղմնային շրջնափուլում գաղափարների մեջ ներդրումների վրա: 2011 թվականին հիմնադրվելուց ի վեր Point Nine- ը ներդրումներ է կատարել ավելի քան 100 ընկերություններում, ներառյալ SaaS նորաստեղծ ընկերություններ, ինչպիսիք են Zendesk, Algolia, Automile, Contentful և Typeform, ինչպես նաև առցանց շուկաներ (online marketplaces), ինչպիսիք են Delivery Hero-ն, Brainly-ն, DocPlanner-ը և StarOfService-ը: 2017-ի հունիսին, Point Nine- ը հայտարարեց Point Nine Capital Fund IV- ի՝ 75 միլիոն եվրոյանոց նոր հիմնադրամի ստեղծման մասին:

Runa Capital- ը Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում գործող վենչուրային կապիտալի միջազգային ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 2010 թ.-ին, և ներդրումներ է կատարում վաղ փուլում գտնվող deep tech, B2B SaaS, fintech, edutech և digital health ստարտափների մեջ: 2010 թվականից մինչև 2019 թվականը Runa Capital- ը հիմնել է երեք հիմնադրամ ՝ ընդհանուր 427 միլիոն դոլար արժողությամբ և ներդրումներ է կատարել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ավելի քան 70 ընկերություններում, ներառյալ Nginx-ը (F5 Networks- ի կողմից 670 միլիոն դոլարով ձեռք բերված), MariaDB-ն, Zopa-ն, Brainly-ն, drchrono-ն, Smava-ն և Mambu-ն։ Ընկերության հիմնադիրները կառուցել են մի շարք գլոբալ ծրագրային ապահովման ընկերություններ, ներառյալ Acronis-ը (2019 թվականին Goldman Sachs- ի կողմից 147 միլիոն դոլար գումար է ստացել), Parallels- ը (ձեռք բերված Corel-ի կողմից), Odin-ը (ձեռք բերված Ingram Micro-ի կողմից) և Acumatica- ն (ձեռք է բերվել մասնավոր բաժնետիրական հիմնադրամ EQT Partners-ի կողմից)։

Fathom-ը վենչուրային ֆոնդ է, որը հիմնվել է Սան Ֆրանցիսկոյում և Օսթինում 2017 թ.-ին: Այն հիմնականում ներդրուներ է կատարում ձեռնարկությունների համար ստեղծված հավելվածներում, ծրագրավորման համար նախատեսված գործիքներում, intelligent hardware, ինչպես նաև կիբերանվտանգության և մեքենայական ուսուցման համակարգերում։ Fathom-ը ներկայումս ներդրումներ է կատարում իր երկրորդ ֆոնդից: Այն գլոբալ ներդրումներ է կատարում Seed և Series-A փուլում գտնվող ընկերություների մեջ, որոնք հիմնադրվել են Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Կանադայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Հայաստանում, Մեքսիկայում, Ճապոնիայում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում:

26/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.71
-0.76
Եվրո (EUR)
446.43
-3.96
Ռուբլի (RUR)
4.5866
+0.0121
Լարի (GEL)
141.38
-0.12
45905
-471
Արծաթ
552.96
+12.03