Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
07/04/2010 19:39
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Գյումրիում` Շահումյանի փ. 185 հասցեում, վաճառքի և սպասարկամա նոր գրասենյակի բացման մասին:

«Բացելով նոր գրասենյակ Գյումրիում մենք առաջնորդվել ենք «ԱրմենՏել» ընկերության որպես ինտեգրված օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ: Մեր կողմից առաջարկվող շարժական կապի նոր սակագները, մասնավորապես «Մարզային սակագնային փաթեթները» և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները ավելացրել են պահանջարկը, որի արդյունքում առաջացել է վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցի հետագա ընդլայնման անհրաժեշտություն» – նշեց "ԱրմենՏել" ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Սա թվով երրորդ Beeline գրասենյակն է Գյումրի քաղաքում: Ներկայում Հայաստանում գործում է վաճառքի և սպասարկաման 82 գրասենյակ, որից 24-ը` մայրաքաղաքում:

Beeline ֆիքսված, շարժական և Ինտերնետ կապի բաժանորդները կարող են դիմել գրասենյակ և օգտվել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն շրջանակից. միանալ ցանցին կամ որևէ սակագնային փաթեթի, կատարել վճարումներ, ստանալ զանգերի վերծանումներ և այլն:

Նշենք, որ 2010թ. մարտի 1-ին  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն գործարկել է «Շիրակ», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Վայոց Ձոր» կանխավճարային մարզային սակագնային փաթեթները ֆիզիկական անձանց համար: Սակագնային պլաները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46