Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ԵՄ աջակցությամբ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն անցկացրեց SPARK ծրագրի բիզնես նախագծերի առցանց փիչինգը
03/07/2020 11:09
Կիսվել

ԵՄ աջակցությամբ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն անցկացրեց SPARK ծրագրի բիզնես նախագծերի առցանց փիչինգը

Ս․թ.-ի հունիսի 30-ից հուլիսի 2-ը տեղի ունեցավ Եվրոպական միության աջակցությամբ՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված  ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ «ՄԱԴԱԴ» ֆոնդի աջակցությամբ ֆինանսավորված ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի SPARK ծրագրի ռեզիդենտների բիզնես նախագծերի առցանց փիչինգը:

SPARK ծրագիրն ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնական 3 ծրագրից (SPARK, BUILD and START) մեկն է: SPARK-ը  նախատեսված է  գործարար գաղափարներ ունեցող, ինքնազբաղված սիրիահայերի, հայրենադարձների ու տեղացիների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնես նախաձեռնությունները։

Բիզնես նախագծերի առցանց փիչինգին մասնակցեց IRIS ակադեմիայի 70 ռեզիդենտից SPARK ծրագրի 17 մասնակից։ Վերջիններս փետրվար ամսին իրենց նախնական բիզնես-նախաձեռնություններով (սկսած գյուղատնտեսությունից մինչև հյուրընկալություն և տուրիզմ, տեքստիլից մինչև նորաձևություն, արհեստներ, արվեստ, արտադրություն, սպասարկում, խոհարարություն և շատ ավելին) 160 դիմորդների շարքում էին։

Բիզնես պլանների առցանց փիչինգի երեք օրվա ընթացքում SPARK ծրագրի 17 ռեզիդենտներն իրենց բիզնես նախագծերը ներկայացրեցին ԻՐԻՍ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներից, փորձագետներից և գործարարներից կազմված ժյուրիին։ Ներկայացված բոլոր նախագծերը շատ հետաքրքրական էին։

SPARK ծրագրի 17 ռեզիդենտներից Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր բիզնես նախագծով ցանկանում է դառնալ հայկական բրդյա գործվածքների առաջատար արտադրողը տեղական և համաշխարհային շուկայում, միաժամանակ ստեղծել աշխատատեղեր սոցիալապես անապահով կանանց և Հայաստան ներգաղթած սիրիահայերի համար: Չնայած նրա բիզնես նախագիծն ունի 1 տարվա պատմություն, Լիլիթն արդեն իրականացրել է փորձարարական արտադրություն, նաև ուսումնասիրությունների միջոցով հայտնաբերել իր հիմնական և պոտենցիալ հաճախորդին, գնել է որակյալ բուրդ, աշխատանքի ներգրավել 2 սոցիալապես անապահով կնոջ, ինչպես նաև թողարկել բրդյա գուլպաների արտադրանք: Բացի այդ Լիլիթը ձեռք է բերել բրդի մշակման առանձնահատուկ մեթոդ և անթերի տիրապետում է բրդի մշակման ու ներկման նրբություններին, որի շնորհիվ նրա գուլպաները կարելի է հագնել մերկ ոտքին և անհարմարություն չզգալ: Սիրիահայ մասնակիցներից Հարություն Թախթաճյանը պատմեց, որ 8 տարեկանից Հալեպում օգնել է վարպետ մորեղբորը, 12 տարեկանից դարձել է վարպետի հիմնական աշխատակիցը, իսկ 18 տարեկանից հիմնել է իր արհեստանոցն ու սկսել է գործել ինքնուրույն, որպես անկախ վարպետ: 2014թ. կեսերին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հաստատվել է Գյումրի քաղաքում: Այստեղ շարունակել է զբաղվել իր հիմնական գործունեությամբ՝ ծառայություններ մատուցելով տարբեր անհատների, արհեստանոցների և գործարանների: Հարությունը կատարել է պարզ աշխատանքից մինչև բարդ (ուրիշների համար անհնար, բայց իր կողմից հաղթահարված) և յուրօրինակ գործեր: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի աջակցությամբ պատրաստվում է հիմնել իր սեփական արհեստանոցը: 17 ռեզիդենտներից Թամար Վանյանը ներկայացրեց իր «Uzum.am»-ը, որը Գորիսում իր տեսակի մեջ առաջինը գործող առաքման ծառայությունն է լինելու: Նա նշեց, որ իր բիզնես նախագծի առաքելությունն է՝ հեշտացնել տեղի բնակչության կյանքը, կատարել մեկ քայլ առաջ դեպի արդի սպասարկման ոլորտ և դառնալ տեղի բնակչության կյանքի անբաժանելի մասը: Նրա ընկերությունը կիրականացնի սննդի, տնտեսական ապրանքների, դեղերի, ավտոպահեստամասերի, ծաղիկների և այլ ապրանքների առաքման ծառայություն: Հաճախորդները կկարողանան պատվերներ գրանցել վեբ կայքի, հեռախոսազանգերի, ապագայում նաև բջջային հավելվածի միջոցով:

Հիմնվելով ժյուրիի գնահատման ընդհանուր արդյունքների վրա՝ հաղթող նախագծերը կհայտարարվեն գալիք շաբաթվա մեջ և կստանան մինչև 2,5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ և/կամ տեխնիկական աջակցություն։ Հատկանշական է, որ անգամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, մենք շարունակում ենք խրախուսել և աջակցել մեր ռեզիդենտների բիզնեսների զարգացմանը։

BUILD և START ծրագրերի գալիք փիչինգները կիրականացվեն սույն թվականի հուլիս ամսին։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21