![Ucom. Հոսանքի տատանման հետևանքով առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է](https://b24.am/pub/uploads/2020/05/ucom-2019-4.jpg)
Ucom. Հոսանքի տատանման հետևանքով առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է
Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած խափանման մասին.
Սիրելի´ բաժանորդներ,
Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը:
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Սիրելի՛ բաժանորդներ, այս պահին մեզ հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։ Մնացել է հեռուստատեսային և տվյալների փոխանցման ծառայությունները վերականգնենք։ 1000 ներողություն, տեխնիկա է, երբեմն այսպես էլ է պատահում։ Հասկանում ենք բոլորիդ հույզերը և տարակուսանքը, հայցում ենք Ձեր ներողամտությունը ևս մեկ անգամ։